ԱՄՆ առաջին տիկնոջ ապրիլմեկյան կատակը
Միացյալ Նահանգների նախագահի կինը ՝ Ջիլ Բայդենը, ապրիլի 1-ին շփոթեցրել է լրագրողներին ու Սպիտակ տան աշխատակիցներին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ առաջին տիկինը Կալիֆոռնիայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ ներկայացել է որպես բորտուղեկցորդուհի: Եվ սնունդ մատուցելիս ամերիկացի առաջնորդի կինը հայտնվել է ուղևորների առջև և պաղպաղակ է բաժանել ցանկացողներին: Նա եղել է սև կեղծամով և փակցրել է բեյջ, որի վրա նշված է եղել Ժասմին անունը։
Ներկա լրագրողները նշել են, որ նրանցից ոչ ոք ոչինչ չի կռահել: Վերադառնալով առանց կեղծամի՝ Բայդենը բացականչել է. «Շնորհավոր ապրիլի 1-ը»:
Ըստ աղբյուրի առաջին տիկնոջը հաջողվել է խաբել նույնիսկ իր օգնականներին: Ջիլ Բայդենը սիրում է երբեմն գործնական կատակներ կազմակերպել: Մինչ Ջո Բայդենը փոխնախագահ էր Ամերիկայի նախկին առաջնորդ Բարաք Օբամայի վարչակազմում, Ջիլը մի անգամ որոշել էր չար կատակ խաղալ, և թաքնվել էր ուղեբեռի դարակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում