«Ի՞նչ իմանային այդ տղաները, որ իրենք հայրենիք են պահում, իսկ դուք իրենց մեջքի հետևը թորքերի հետ բանակցում և հանձնում էիք»
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արայիկ Հարությունյան, նոյեմբերի 9-ին, հրադադարի հաստատումից հետո, նվազագույնը քո գիտությամբ, մասնակցությամբ հանձնել եք շրջաններ բնակավայրեր, որոնք եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների մեջ որևէ ամրագրում չունեին։
Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը, Դիզափայտ լեռն ու մի շարք բարձունքներ, Քաշաթաղի շրջանի Սանասար համայնքի (նախկին Ղուբաթլու) և Կովսականի (նախկ. Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին. այս բնակավայրերի մասին եռակողմ հայտարարությունում ոչինչ չկար, բայց հանձնեցիք։
Մինչև հիմա պատասխան չեք տվել, թե ինչո՞ւ հանձնեցիք, դեռ չեմ խոսում, որ ձեր կուլիսային պայմանավորվածությունը զորքին չէիք փոխանցել, արդյունքում հրադադարից մեկ ամիս հետո, այդ բնակավայրերում մոտ մեկ տասնյակ մարդ զոհվեց, 64-ը գերեվարվեց։
Ի՞նչ իմանային այդ տղաները, որ իրենք հայրենիք են պահում, իսկ դուք իրենց մեջքի հետևը թորքերի հետ բանակցում և հանձնում էիք։
Հարությունյան Արայիկ, դու դեռ երե՞ս ունես, ո՞ւմ վրա ես մունաթ գալիս, զարմանում, որ ասածներդ կասկածի տակ են դնում։ Կարմիր Շուկայի հնարավոր հանձման վերաբերյալ մարդկանց մտահոգություններին ե՞ս որակումներ տալիս։ Դու էիր օրեր առաջ մարդկանց պատմում, որ նման քննարկում եղել է, բայց թեման փակ է։
Ինչի՞ ես գցել բռնել, որ մարդիկ քեզ պետք է հավատան, վստահեն, թե՞ չգիտես մարդիկ իրականում քո մասին ինչ են մտածում, թե՞ մտածում ես, որ Նիկոլի հետ համատեղ իրականացրած ծրագիրը մարսել ես։
Ձեր լավն ու վատն էլ չեք գիտակցում, հանգիստ տեղներդ նստեք, գլուխներդ կախ գործ արեք՝ առանց ճոռոմ-ճոռոմ խոսելու, ժամանակը կգա, դեռ հատ-հատ պատասխան եք տալու»։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Կարմիր Շուկայի թեման փակված է, ժողովուրդ
- Արցախի ՄԻՊ. Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին արձանագրված միջադեպի վերաբերյալ պետք է իրականացվի պատշաճ քննություն
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական մեքենաներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան