
Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները նախատեսված են ապրիլի 7-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էին Երևանում, գրում է Ria-n։
«Իհարկե, առաջին հերթին, կքննարկվի եռակողմ համաձայնագրերի և եռակողմ փաստաթղթի իրագործման առաջընթացը, որոնք վերջ դրեցին Ղարաբաղում ռազմական գործողություններին», - ասել է Կրեմլի խոսնակը:
Բացի այդ, ըստ Պեսկովի, կողմերը կխոսեն Հայաստանում ընտրությունների ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: