Սթրեսի հետևանքով առաջացած քաղցը հաղթահարելու ամենահեշտ միջոցը
Սննդաբանները նշել են, թե ինչպես կարելի է ձերբազատվել սթրեսի պատճառով չափազանց շատ ուտելու սովորությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ անհանգստությունն ու տագնապը վատ ազդեցություն են ունենում ոչ միայն մարդու հոգեկան առողջության, այլ նաև մարմնի վրա վրա: Օրինակ՝ սթրեսային վիճակում հարկադրաբար աշխատելը կարող է բերել շատ բացասական հետևանքների:
Մասնագետների կարծիքով, սնունդը ազդում է մարդու ուղեղի վրա նույն կերպ, ինչպես դեղամիջոցը, և առաջացնում է ակնթարթային երջանկություն: Այնուամենայնիվ, սնունդը չի օգնում հաղթահարել անհանգստությունը և հասկանալ դրա պատճառը, և երկարաժամկետ հեռանկարում այն նպաստում է ավելորդ քաշի ավելացմանը։
Սննդաբանները խնդրի լուծման բանալին համարում են գիտակցվածությունը. կարևոր է, որ մարդ կարողանա հետևել, թե ինչ է ուտում, ինչու և երբ:
Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել առողջ սնունդ՝ մրգեր, կաթնաշոռ, չերրի լոլիկ, տնային պայմաններում պատրաստված պոպկորն, բնական յոգուրտ։
Բժիշկները նաև առաջարկում են մի քանի պարզ մեթոդներ`հուզական պահերին սովից խուսափելու համար. հրաժարվել կիսաֆաբրիկատներից, շաբաթվա ճաշացանկ կազմել, սննդակարգում ներառել մրգեր և բանջարեղեն, չնստել ճաշի կամ ընթրիքի՝ լինելով շատ քաղցած, խմել շատ ջուր։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում