Վարչական դատարանում մեկնարկել է Օնիկ Գասպարյանի գործով դատական նիստը
Վարչական դատարանում դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի գործով նախնական դատական նիստը։
Կողմերը չառարկեցին նիստի լուսանկարահանումը, տեսանկարահանումը և դատարանը թույլ տվեց։
«Դատավարության հարգելի մասնակիցներ, տեղեկացնում եմ, որ այսօրվա նիստը հրավիրվել է պատասխանող կողմի՝ հայցի ապահովումը վերացնելու միջնորդության քննարկման համար։ Այս նիստում որևէ այլ հարց չի քննարկվելու՝ հաշվի առնելով նաև այն, որ պատասխանողներից մեկը չի ներկայացել դատական նիստին»,- տեղեկացրեց դատավորը։
Հայցվորի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց՝ միջնորդությունը ստացել են։
Նշենք, որ Վարչական դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, և, ըստ Գասպարյանի փաստաբանի, հետայսու Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:
Դատական նիստին կարող եք հետևել Yerevan. Today-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան իրավունքի ուժով ընդունված Հանրապետության Նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 25-ին դատարանը որոշում է կայացրել մերժել Նիկլո Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Պատասխանողը միջնորդության հիմքում դրել էր «կանխակալ վերաբերմունքը»։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյան հարցով դիմել է դատախազություն
- Դատախազությունը Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է ՀՔԾ
- Դատախազությունը ստացել է Օնիկ Գասպարյանի հաղորդումը
- Օնիկ Գասպարյանը դիմել է գլխավոր դատախազին
- Օնիկ Գասպարյանի փաստաբան. Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին
- Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում
- «Օնիկ Գասպարյանը ԳՇ-ում է. պարտավոր էր ներկայանալ աշխատանքի». Փաստաբան
- Կառավարություն. Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է
- Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան
- Փաստաբան. Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին
- ԶՈւ. Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան