
Պարզ չեղավ՝ ԱԽ քարտուղարը ժխտում է Թուրքիայի հետ բարեկամությունը, թե՞ Հայոց ցեղասպանությունը
«Օրվա խորհրդից ելնելով՝ այսօր որևէ հարցի չեմ պատասխանում»,-ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խուսափելով պատասխանել հարցին, թե արդյո՞ք նա կարծում է, որ պետք է բարեկամություն հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
«Թուրքիայի հետ բարակամանալով փաստացի ժխտում եք, որ Հայոց ցեղասպանություն է եղել»,- պնդեց լրագրողը:
«Նման բան բացառվում է»,- հայտարարեց Գրիգորյանը՝ չհստակեցնելով, թե ինչն է բացառում՝ Թուրքիայի հետ բարեկամանալը, թե Ցեղասպանության ժխտումը
Նա խոստացավ, որ կպատասխանի բոլոր հարցերին, բայց՝ հետո և այլ առիթով: