Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությամբ է հանդես եկել 2016 թ. ապրիլյան պատերազմի կապակցությամբ.
«2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը:
Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, մասնավորապես՝ արձանագրվեցին հայ ռազմագերիների և խաղաղ բնակչության դաժան սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազում դեպքեր:
Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:
Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին:
Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականությունն ու մեր հերոսների սխրանքները հավերժ կմնան մեր պատմության և սերունդների հիշողության մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ապրիլյանից դասեր չքաղեինք, 44-օրյա պատերազմի ժամանակ կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը. Արտակ Դավթյան
- 2016, ապրիլի 2. Անցել է հինգ տարի
- Եթե մենք բանակ չունեինք, բա ո՞նց ապրիլյան պատերազմի ժամանակ պարտադրեցինք Ադրբեջանին հրադադար հաստատի․ Սերժ Սարգսյան
- Խաչատուրովի կողմից Ապրիլյանի ժամանակ հողերը վաճառելու ու բիլիարդ խաղալու մասին հայտարարությունները՝ զրպարտություն
- Սուրեն Պարսյան. 2016–ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ներդրումները նվազել են 3 անգամ. ի՞նչ է սպասվում այս անգամ
- Կարծում եմ, որ հիմա Ապրիլյան պատերազմի դոսյեներն էլ պետք է բարձրացվեն. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան