Արցախում տնտեսական կորուստները կազմում եմ միլիարդավոր դոլարներ. Գրիգորի Մարտիրոսյան
«Արցախում տնտեսական կորուստներն ահռելի շատ են. դրանք համադրելի են մեր ՀՆԱ-ի մի քանի տարվա ցուցանիշի հետ և կազմում եմ միլիարդավոր դոլարներ»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, վերջին պատերազմից հետո Արցախը կորցրել է և՛ գյուղատնտեսական, և՛ էներգետիկ ներուժի մեծ մասը։
«Բայց պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք նախ վերականգնվել, ապա նաև զարգացմանը միտված քայլեր անել։ Շուտով մեկնարկելու է մեծ բնակարանաշինական ծրագիր, որն իրականացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Պատերազմի մեկնարկից սկսած տարբեր ծրագրեր է իրականացրել հիմնադրամը, Արցախի կառավարությանը նա գումար չի տրամադում, այլ առանձին իր ծրագրերն է իրականացնում։ ՀՀ Կառավարությունից էլ նախորդ տարի շուրջ 10 մլրդ գումար է փոխանցվել Արցախին, իսկ այս տարի ՀՀ-ից տրամադրվող միջպետական վարկը ավելի արագ կարգով է տրամադրվել Արցախին»,- նշեց նա։
Գրիգորի Մարտիրոսյանը նկատեց՝ 35-40 հազար արցախցի կորցրել է իր տունը, և այժմ պետության համար առաջնային խնդիր է այդ քաղաքացիներին բնակարաններով ապահովելը։ Նա նշեց, որ նպատակադրվել են 2.5-3 տարվա ընթացքում այդ խնդիրն ամբողջությամբ լուծել և բոլոր տարհանված արցախցիներին ապահովել բնակարանով։
«Այս պահին 1000-ից ավելի ընտանիքների տրամադրվել է տարածք, իսկ մոտակա տարիներին արդեն նախատեսվում է ամբողջությամբ լուծել առկա խնդիրը։ Նաև մենք ցանկանում ենք աջակցության ծրագրեր իրականացնել մարդկանց համար, որոնք իրենց գույքն են կորցրել, կամ՝ ձեռնարկատիրական տարածքը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Տարհանման գործընթացի ժամանակ ի՞նչ աջակցություն է տրամադրվել արցախցիներին»
- «Փոխվարչապետի օգնականը» ու «6-րդ վարչության» աշխատակիցը» Արցախից տարհանված անձանցից փող են հափշտակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան