«Իսկանդեր կիրառվել է, թե՝ ոչ, պետական գաղտնիք է»․ Դ․ Տոնոյան
«Մեծ հպարտություն է եղել ինձ համար գեներալ Տեր-Թադևոսյանի հետ ծառայելը։ Երկար ժամանակ եմ ծառայել իր հետ և գնահատում եմ իր ծառայությունը հայենիքին ոչ միայն հաղթանակներով՝ Արցախի ազատագրման և կայունացման մեջ, այլև նախազորային պատրաստման գործում իր մեծ ներդրմամբ»,- ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ընթացում։
Անդրադառնալով պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցին վերաբերող հարցին, Տոնոյանն ասաց․
«Չէր կարող ԳՇ պետը երկայացնել որևէ զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում, և ես հիմա պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունեմ»,-ասաց նա։
Իսկ թե կրառվել է Իսկանդեր պատերազմի ընթացքում թե ոչ, Տոնոյանն ասաց․«Կիրառվել է, թե ՝ ոչ, պետական գաղտնիք է, ես չեմ պատրաստվում պետական գաղտնիքներ բացահայտելու»։
Տոնոյանը չցանկացավ պատասխանել հարցերին՝ ասելով․ «Երբ որ կլինի համապատասխան հետաքննություն պատերազմի հետևանքների, ընթացքի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կստանանք։ Ես պատրաստ եմ մասնակցել այդ հետաքննությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ապաշրջափակումը եթե արվում է Ադրբեջանի և Թուրքիայի համար, անընդունելի է․ Մովսես Հակոբյան
- Համալիրում տեղի է ունենում լեգենդար հրամանատարի ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան