Դատարանը որոշեց՝ պաշտպանների միջնորդությունը քննարկել առանձին
Ընդհանուր իրավասության դատարանի դատավար Աննա Դանիբեկյանը հայտարարեց, հաջորդ նիստում քննարկելու են պաշտպանների ու դատախազների ներկայացրեծ միջնորդությունները։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանդրական ճանաչալելուց հետո դատարանը ոչ թե պետք է քննարկի, այլ լուծի հարցը։
«Սահմանդրական դատարանից հետո Դուք հաջորդ ատյան ե՞ք, որ հարց քննարկեք։ Այս հարցը չի քննարկվում»,-ասաց Ալումյանը դատավոր Դանիբեկյանին ու կրկին պահանջեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ քրեական գործը կարճել հանցադեպի բացակայության հիմքով։
Արամ Վարդևանյանը միացավ Ալումյանի դիրքորոշմանը, նշեց՝ դատավորը պարտավոր է հարցը լուծել։
«Ձեր միջնորդությունը պարունակում է նաև այլ հարցեր»,-ասաց դատավոր Դանիբեկյանը։
Փաստաբան Արամ Օրբելյանն ընդգծեց՝ միջնորդությունում նշված խափանման միջոցը փոխելու, գրավոր ներողություն խնդրելու հարցերը որևէ հատման կետ չունեն դատախազների ներկայացրած միջնորդության հետ, հետևաբար նա արձանագրեց՝ միջնորդությունները չեն կարող համատեղ քննարկվել, առարկեց դրան, իսկ մինչ քննարկումը, ըստ նրա, պետք է կարճել քրեական գործը։
«Հետևաբար կրկնում եմ մեր խնդրանքը, որպեսի դատարանը անհապաղ հաստատի քրեական հետապնդման բացակայության փաստը, որրից հետո անցնեն գրավի հարցի քննարկմանը»,-ասաց Արամ Օրբելյանը։
Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, պաշտպանների ու դատախազների միջն որդությունները չեն կարող միասին քննարկվել, քանի որ չունեն միասնական դատավարական առարկա։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, միջնորդությունների առարկան նույնն է, մի դեպքում խոսքը քրեական գործի կարճման, մյուս դեպքում կասեցման մասին է, դրանք քննարկելիս վկայակոչումը արվելու է նույն նորմերին։
«Ավելին ասեմ, առանձին քննարկելն է անտրամաբանական։ Ձեր կողմից նրանց միջնորդությունը քննարկելուց հետո մեր միջնորդությունը դառնում է առարկայազուրկ, սա շատ լավ հասկանում են պաշտպանները»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ միջնորդությունները չեն կարող համատեղ քննարկել, այսօրվա նիստում կքննարկի պաշտպանների միջնորդությունը։ Նորմերի հետ կապված խնդիր տեսնելու դեպքում դատարանը իրավասու է դիմել ՍԴ։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյանը՝ դատավորին. Հենց հիմա դադարեցրեք քրեական հետապնդումը
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները պատրաստվում են միջնորդել դրա վարույթը կասեցնելու համար
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք դա չեք անում, որովհետև Ձեզ վրա կսկսեն ծիծաղել
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ
- Դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը
- Արթուր Ղամբարյան. ՍԴ որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան