Քաղաքական 12:29 02/04/2021 Հայաստան

Հայաստանը ԵԱՀԿ-ում մինչև վերջին օրն արգելափակել էր Ուկրաինայի դիտորդական առաքելության մանդատի հաստատումը

Ժամկետը լրանալուց ընդամենը 14 ժամ առաջ՝ ԵԱՀԿ մասնակից պետությունները մարտի 31-ին կարողացել են 1 տարով երկարաձգել Ուկրաինայում հատուկ դիտորդական առաքելության (Special Monitoring Mission to Ukraine - SMM) մանդատը: Որոշումը ներառում էր նաև մոտ 100 միլիոն եվրոյի բյուջեի հաստատում ԵԱՀԿ-ի առաջատար 730 դիտորդական գործողության համար: Սա SMM-ի գործունեության արդեն 7-րդ տարին է:

Ինչպես գրում է «Security and Human Rights Monitor»-ը, Հայաստանը բանակցությունները հասցրել է եզրագծին՝ մի քանի շաբաթ արգելափակելով կոնսենսուսը, «ըստ երևույթին՝ իր դժգոհությունը հայտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ԵԱՀԿ-ի դերակատարությունից», ինչը դիվանագետներից մեկն անվանել է «ստրեսային փորձ»:

Նշվում է, որ Շվեդիայի պաշտոնյաների բազմաթիվ ջանքերից բացի, մի շարք եվրոպացի արտաքին գործերի նախարարներ և ԱՄՆ պետքարտուղարությունն է միջամտել Երևանում`համոզելու Հայաստանի կառավարությանը ստորագրելու գործընթացը:

«SMM-ը կենսական դեր է խաղում Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտումները դիտարկելու գործում: Տեղում անվտանգության իրավիճակի վերջին վատթարացումը, որի արդյունքում սպանվեցին չորս ուկրաինացի զինվորներ, հրատապության զգացում էր առաջացրել SMM մանդատի բանակցություններում:

Նախորդ շաբաթ Շվեդիան կազմակերպեց երկու նախապատրաստական կոմիտեի հանդիպում ԵԱՀԿ դեսպանների միջև՝ մանդատի երկարաձգման շուրջ բանակցություններ վարելու համար, բայց Հայաստանը, որպես միակ երկիր, ասաց, որ չի կարող միանալ կոնսենսուսին, քանի որ, ըստ դիվանագետների, «հրահանգներ չունի» դա անելու համար: Մարտի 30-ին տեղի ունեցած մի քանի հանդիպումներ և ջանքեր նույնպես չկարողացան համաձայնություն ձեռք բերել»,-գրում է կայքը:

Հարցը բարձրացվել էր նաև արտգործնախարարների մակարդակ և արդեն քննարկվել էր մարտի 16-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հանդիպման ժամանակ: Քանի որ ներկայումս Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ն, Լինդեն ուղևորվել էր Հայաստան`որպես ԵԱՀԿ գործող նախագահ:

«Ես ողջունում եմ, որ ԵԱՀԿ ամենամեծ դաշտային գործողության՝ Ուկրաինայում Հատուկ դիտորդական առաքելության բյուջեի և մանդատի շուրջ ձեռք է բերվել կոնսենսուս», - ասել է Շվեդիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն, հավելելով, որ առաքելությունը կարևոր դեր է խաղում ԵԱՀԿ-ի հակամարտությունների կարգավորման ջանքերում՝ Ուկրաինայում անվտանգության իրավիճակի իր դիտանցման և հաշվետվությունների միջոցով և երկխոսության դյուրացման միջոցով:

Իրավիճակին ծանոթ դիվանագետների կարծիքով, Հայաստանը կարծում է, որ ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն նույն աստիճանի հրատապության և նվիրվածության մակարդակով, և որ հակամարտությունների առաջնահերթություն չպետք է լինի:

«Հայաստանի դիրքորոշումը կարծես ավելի շուտ արտացոլում է նրա ցանկությունը` տեսնելու, որ ԵԱՀԿ-ն ավելի ակտիվ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կանխելու կամ գոնե դեէսկալացիայում: Անցյալ տարի տեղի ունեցած մարտերը հազարավոր մարդկանց կյանքեր խլեցին և ստիպեցին Երևանին համաձայնվել Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարին, ինչը հանգեցրեց իր կողմից վերահսկվող տարածքների մեծ կորստին: 1992 թվականից ի վեր ԵԱՀԿ-ն գլխավորում էր միջազգային միջնորդական ջանքերը, այսպես կոչված, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, բայց, անկասկած, շրջանցվեց վերջին իրավիճակում, քանի որ Ռուսաստանը ստանձնեց միջնորդի և խաղաղապահի դերը:

Մարտի 29-ին, ելույթ ունենալով արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովում, Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները չեն կատարել ԼՂ հակամարտության վերաբերյալ իրենց մանդատը:

«Նրանք կոչված էին և կոչված են ոչ միայն բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու, այլ նաև ռազմական լուծումը բացառելու համար», - ասաց ԱԳ նախարարը:

Դիվանագետներից մեկը պնդում է, որ Հայաստանը կարող է նաև վրդովված լինել այն բանից, որ Կիևը խորացրեց իր «ռազմավարական գործընկերությունը» Բաքվի հետ անցյալ տարի և բազմիցս հայտնել է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինան աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը 1994-ի առաջին հրադադարից ի վեր, բայց 2014-ին Ղրիմի բռնակցումից հետո այն ավելի ակնառու է դարձել:

Այդ պատճառներից մի քանիսը, հնարավոր է, նպաստել են, որ Հայաստանը խոչընդոտի կոնսենսուսին և վերջին րոպեին միայն որոշում կայացնի»,-գրում է կայքը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}