Ստրասբուրգի հայազգի քաղաքապետի՝ մզկիթի կառուցման համար թուրքական միությանը ֆինանսավորումը կատաղեցրել է Ֆրանսիայի կառավարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուսուցչի կողմից հիմնադրված թուրքական ազդեցիկ կրոնական «Milli Görüş» (Միլլի Գորուս) միությունը տեղ չունի Ֆրանսիայում, քանի որ դա հակասում է ֆրանսիական արժեքներին։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակը, գրում է France 24-ը։
«Ես կարծում եմ, որ սա միություն է, որը դեմ է Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին, որը պայքարում է Հանրապետության արժեքների դեմ, կանանց և տղամարդկանց հավասարության դեմ, մարդկային արժանապատվության դեմ։ Ակնհայտ է, որ այն չպետք է գործունեություն կազմակերպի և գոյություն ունենա Հանրապետությունում», - հարցազրույցում ասել է Գաբրիել Ատալը՝ BFM հեռուստաընկերությանը։
«Միլլի Գորուս» ասոցիացիան հայտնվել է Ֆրանսիայում քննարկումների կիզակետում՝ հրաժարվելով միանալ իսլամիստական ծայրահեղականության դեմ կառավարության համաձայնեցված կանոնադրությանը, որից հետո Ստրասբուրգի հայազգի քաղաքապետի գլխավորությամբ քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց 2.5 մլն եվրո հատկացնել «Միլլի Գորուս»-ի կողմից կառուցվող մզկիթին։ Այդ նույն օրը Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանը մերժել էր հակասեմականության դեմ ներկայացված նախագիծը։
Բարսեղյանի որոշումը քննադատության է ենթարկվում ֆրանսիացիների ու հատկապես նաև ֆրանսահայերի կողմից՝ հիշեցնելով Բարսեղյանին նրա նախնիներին, որոնք դարձել են Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության զոհ ու այժմ նա ֆինանսավորում է հատկացնում նրանց։
Լարվածությունը Փարիզի և Անկարայի միջև սրվել է նաև Էրդողանի և նախագահ Էմանուել Մակրոնի միջև մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունների արդյունքում։ Նախորդ շաբաթ Մակրոնն անընդունելի համարեց, որ Թուրքիան հնարավոր է խառնվի 2022-ի նախագահական ընտրություններին:
Նշվում է, որ Միլլի Գորուսը Ֆրանսիայի երեք իսլամական խմբերի շարքում է, որոնք հունվարին հրաժարվել են ստորագրել ծայրահեղականության դեմ պայքարի կանոնադրությունը, որը պաշտպանել էր Մակրոնը։
Միլլի Գորուսը, որը տեղակայված է գերմանական Քյոլն քաղաքում, համաեվրոպական շարժում է թուրքական սփյուռքի համար, որը հիմնադրվել է նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի կողմից, որը համարվում է որպես Թուրքիայի քաղաքական իսլամի հայր և Էրդողանի դաստիարակ:
Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին տարիներին հեռու է մնացել Միլլի Գորուսից, բայց նրա պահպանողական արժեքները մոտ են նախագահի արժեքներին:
Le Point ամսագրին տված հարցազրույցում ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը նախազգուշացրել է, որ պետությունը «բանակցելու բան չունի» խմբերի հետ, որոնք հրաժարվում են ստորագրել կանոնադրությունը և ուժեղացնելու են նրանց գործունեության վերահսկողությունը:
«Այն, որ որոշ ասոցիացիաներ չէին ցանկանում ստորագրել, բացահայտեց մեր ստվերում գործող արտաքին միջամտությունների և ծայրահեղական շարժումների ստվերային աշխարհը», - ասել է նա:
Ֆրանսիացի օրենսդիրները ներկայումս քննարկում են իսլամիստական ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որը դիտվում է որպես օտարերկրյա ֆինանսավորմամբ կրոնական խմբերի ազդեցության սահմանափակում և կրթության մեջ նրանց դերի սահմանափակում:
Հարակից հրապարակումներ`
- Ստրասբուրգի հայազգի քաղաքապետի՝ մզկիթի կառուցման ֆինանսավորման որոշմամբ հարուցած սկանդալը չի դադարում
- Ստրասբուրգի հայազգի քաղաքապետը քննադատությունների թիրախում՝ թուրքական մզկիթի կառուցմանը 2.5մլն եվրոյի հատկացման համար
- Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները
- Մակրոն. Ֆրանսիայի ընտրություններին Թուրքիայի հնարավոր միջամտությունն անընդունելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան