Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպանները լքել են նիստերի դահլիճը
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանն ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ փաստաբանները չեն ներկայացել, քանի որ գտնում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում։
Նշենք, որ դեռևս մարտի 26-ին ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։
Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել՝ մինչև պաշտպանների ներկայանալը դատարան։
Մինչ ընդմիջումը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը դատավոր Դանիբեկյանին խնդրեց պարզաբանել, թե որ գործն է քննվում դատարանում։
«Պարոն Սեյրան Օհանյանի՝ 300.1 հոդվածով քրեական գո՞րծն է քննվում, թե՞ ոչ։ Դա շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք մեր հետագա անելիքները»,-ասաց փաստաբանն ու հիշեցրեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվաը, ՍԴ որոշումն ընդունելու պահից այն անվավեր է։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որդատարանը նման պարզաբանման անհրաժեշտություն չի տեսնում։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները պատրաստվում են միջնորդել դրա վարույթը կասեցնելու համար
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք դա չեք անում, որովհետև Ձեզ վրա կսկսեն ծիծաղել
- Արամ Վարդևանյան. Ինձ մոտ հիմնավոր կասկած կար, որ մարտի 23-ի նիստում՝ այդ պահին դատավորի վրա ճնշում կար
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան