ՊԵԿ փոստային բաժանմունքն ապրիլի 1-ից գործում է շաբաթը 6 օր
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքն արդեն գործում է երկուշաբթի-շաբաթ օրերին` ժամը 09։00-21։00-ն: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Քաղաքացիներն իրենց ծանրոցն ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք:
Նախկինում բաժանմունքը գործում էր շաբաթվա 5 աշխատանքային օրերին` առավոտյան 09:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին հերթապահություն էր իրականացվում 10:00-13:00-ն: Էլեկտրոնային առևտրի զարգացմանը համահունչ քաղաքացիների հարմարավետության համար փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկն ընդլայնվել է:
Քաղաքացիների սպասարկումն արագ իրականացնելու նպատակով փոստային բաժանմունքը համալրվել է մաքսային ձևակերպում և բացթողում իրականացնող աշխատակիցներով: Գործում է նաև հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են