ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և United Travel ընկերությունը համագործակցում են դեռևս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայությունից:
Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքները հանդիսանում են United Travel ընկերության՝ ավիաընկերությունների հանդեպ վճարային պարտավորությունների կատարման ֆինանսական ապահովություն՝ տալով ընկերությանը գործընկերների հետ հարաբերությունների անընդհատության հնարավորություն:
United Travel-ը տուրիստական գործակալություն է, որն իր հաճախորդներին ապահովում է ճանապարհորդության և տեղեկատվական ծառայությունների լայն տեսականի տարբեր ոլորտներում. միջազգային զբոսաշրջություն և հանգիստ, շրջագայություններ և էքսկուրսիաներ, վիզայի ձևակերպում, տոմսերի և հյուրանոցների ամրագրում, փոխադրումների կազմակերպում:
1996թ․-ից ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և կազմակերպում է շրջագայություններ: Ընկերությունն ունի կնքված համաձայնագրեր խոշոր տուրիստական գործակալների հետ, ինչպիսիք են Aeroflot-Ռուսական ավիաուղիներ, Qatar Airways, Siberia Airlines, AZIMUTH Airline, Nordwind Airlines, Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ, Բելավիասերվիս, Ավստրիական ավիաուղիներ, Air Arabia, Air France, Fly Express:
Բանկի ֆինանսավորումը հնարավորություն կտա ընկերությանն արդյունավետ օգտագործել սեփական դրամական միջոցներն, իրականացնել վաճառված տոմսերի հետաձգված վճարումներ` ապահովելով վաճառքների անընդհատ հոսք:
Միջին բիզնեսի վարկավորումը և սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել կարևոր ոլորտներից է: Բանկը կորպորատիվ հաճախորդներին մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ․ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության առանձնահատկությունները:
Բանկային երաշխիքը տուրիստական գործակալությունների/տուրօպերատորների ֆինանսավորման ամենաարդյունավետ գործիքն է, որն ապահովում է ընկերության վճարային և պայմանագրային պարտավորությունների կատարում: Այս ֆինանսական գործիքի հիմնական առավելություններն են ծախսերի խնայումը (ավելի մատչելի է վարկային միջոցների համեմատությամբ) և գործարքների իրականացման հետ կապված ռիսկերի նվազեցումը: Բանկային երաշխիքը հանդիսանում է հաճախորդի ֆինանսական կայունության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:
Բանկային երաշխիքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով ընկերության գործունեության ընդլայնման համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ին փաստաթղթային բիզնեսի շրջանակներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Թել-Սել» ՓԲԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարումը ՀՀ դրամով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երևան» ընկերությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Քարտային չեմպիոն» մրցանակի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է ավտովարկավորման կենտրոն Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների բարելավման մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Տոյոտա Երևան» ավտոսրահի հետ համատեղ հայտարարում է ավտովարկավորման աննախադեպ պայմանների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան