Ցավում եմ՝ մեր որդիների արյան գնով պահած հողն այսօր թշնամու ձեռքում է. Ապրիլյանին զոհված զինծառայողի մայր
«Երբ պատերազմ լինի, մենք չկարողանանք դիմակայել թշնամուն, լինենք վիրավոր, վիրավորված լինի նաև հայրենիքը, բայց մեր մայրերի սիրտը շարունակի բաբախել, ուրեմն մենք դեռ հաղթելու տարբերակ ունենք»: Սրանք Ապրիլյան պատերազմին զոհված Բագրատ Ալեքսանյանի խոսքերն են, որոնք այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշեցրեց անմահացած հերոսի մայրը՝ Նարինե Ասրյանը:
Նրա կարծիքով, այս խոսքերն այսօր շատ խորիմաստ են ու արդիական:
Տիկին Նարինեն նշեց՝ ցավում է, որ 44-օրյա պատերազմը նման ելք ունեցավ, չէր ակնկալում:
«Ցավում եմ, որ մեր որդիների արյան գնով պահած հողն այսօր թշնամու ձեռքում է գտնվում»,- ասաց նա:
Նրա խոսքով, չի կարողանում անցնել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի այն հատվածով, որտեղ թաղված են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաները:
«Խոսքեր չեմ գտնում արտահայտվելու համար»,- ասաց տիկին Նարինեն:
Հարակից հրապարակումներ`
- 1990-ականներին ազատագրեցինք մեր տարածքները թշնամուց, Ապրիլյանի մեր տղաները պահեցին, հետո… Ադամ Սահակյանի մայր
- 2016-ին եթե հրադադար չտային, կարող էինք հողեր վերցնել, այս կռվի ժամանակ, ցավոք, կորցրեցինք հողերը. Ապրիլյանի մասնակից
- Այս պարտությունը բոլորիս կոկորդին է կանգնել. Արմենակ Ուրֆանյանի մայր
- 2016, ապրիլի 2. Անցել է հինգ տարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան