2016-ին եթե հրադադար չտային, կարող էինք հողեր վերցնել, այս կռվի ժամանակ, ցավոք, կորցրեցինք հողերը. Ապրիլյանի մասնակից
«Մերոնք հաղթել են Ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս պատերազմում էլ ենք հաղթել, պարզապես այս կռիվը Ապրիլյանի նման չէր»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Ապրիլյան պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը:
Նա նշեց, որ Քառօրյայի ժամանակ դեմ առ դեմ էին կռվում, իսկ 44-օրյա կռիվը հրթիռների պատերազմ էր:
«Այն ժամանակ, եթե հրադադար չտային, մենք պատրաստ էինք ավելի շատ առաջ գնալ, հողեր վերցնել: Այս կռվի ժամանակ, ցավոք սրտի, այդ բոլոր հողերը կորցրեցինք: Հետ ենք բերելու այդ հողերը, ավելի շատ հողեր ենք վերցնելու, ուղղակի ժամանակի խնդիր է, պետք է լավ զինվենք»,- ասաց Դանիելը:
Նա նշեց, որ դեռ 2014 թվական էր թշնամին ցանկանում սկսել պատերազմ, այդ ժամանակ առաջին դիվերսիոն հարձակումը եղավ Մարտակերտի ուղղությամբ, զոհվեց Արմեն Հովհաննիսյանը:
«Հասկացան, որ մեր դեմ չեն կարող դուրս գալ: Սպասեցին երկու տարի ու ավելի շատ զինվեցին: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին տեսան, որ հնարավոր չէ մեզ հաղթել: Սպասեցին ևս 4 տարի, զինվեցին ու 2020 թվականին սկսեցին կռիվը»,- ասաց Դանիելը:
Հարակից հրապարակումներ`
- Այս պարտությունը բոլորիս կոկորդին է կանգնել. Արմենակ Ուրֆանյանի մայր
- Եթե Ապրիլյանից դասեր չքաղեինք, 44-օրյա պատերազմի ժամանակ կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը. Արտակ Դավթյան
- Եթե մենք բանակ չունեինք, բա ո՞նց ապրիլյան պատերազմի ժամանակ պարտադրեցինք Ադրբեջանին հրադադար հաստատի․ Սերժ Սարգսյան
- Բանակի տղան... Ապրիլյանում նահատակված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Գևորգ Գևորգյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանում հերոսացած Նորիկ Սարգսյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս, կամավորական Սուրեն Ճարատանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել. Քոչարյան
- Ապրիլյան պատերազմում վիրավորված Դանիել Դավթյանը ենթարկվել է գլխի պլաստիկ վիրահատության
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան