Մոսկվայում կայացել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողով
Մոսկվայում ապրիլի մեկին տեղի ունեցավ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Տեխնիկական կոմիտեի կազմում ընդգրկվեց Հայաստանի ԿԳՄՍ-ի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
Ֆեդերացիայի նախագահ ընտրվեց թուրք Հասան Ակկուշը, գլխավոր քարտուղար՝ սերբ Միլան Միխայլովիչը:
Հիշեցնենք, որ վաղը Մոսկվայում կսկսվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:
Մեր երկրի թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով. տղամարդիկ ՝ Ռաֆիկ Հարությունյան / 81 կգ, Գյումրի /, Կարեն Ավագյան / 89 կգ, Էջմիածին /, Անդրանիկ Կարապետյան / 89 կգ, Էջմիածին /, Դավիթ Հովհաննիսյան / 96 կգ, Էջմիածին /, Հակոբ Մկրտչյան / 96 կգ, Գյումրի /, Արսեն Մարտիրոսյան / 102 կգ,Էջմիածին /, Սամվել Գասպարյան / 102 կգ, Գյումրի /, Սիմոն Մարտիրոսյան / 109 կգ, Էջմիածին /, Գոռ Մինասյան / + 109 կգ,Գյումրի /, Վարազդատ Լալայան / + 109կգ, Գյումրի /, կանայք ՝ Իզաբելա Յալյան / 59 կգ, Երևան /, Լիանա Գյուրջյան / 81 կգ, Երևան / , Տաթև Հակոբյան / 87 կգ, Երևան /, Արփինե Դալալյան /+ 87 կգ, Քասախ /:
Մրցաշարը եզրագիծը կհատի ապրիլի 11-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում