Համաճարակի հետևանքով ԵՄ-ում փակվել է վեց միլիոն աշխատատեղ
Եվրամիությունում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը հանգեցրել է շուրջ 6 միլիոն մարդու գործազրկության, ճգնաժամը ամենից շատ հարվածել է երիտասարդներին, և Եվրահանձնաժողովն աշխատում է այնպես անել, որ «կորած սերունդը» չաճի: Այս մասի «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է զբաղվածության հարցերով եվրահանձնակատար Նիկոլաս Շմիթը։
«ԵՄ գործազրկությունը 2021 թվականի հունվարին հասել է 7,3% -ի` նախորդ տարվա 6,6% -ի համեմատ: Համաճարակի պատճառով 6 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը: Երիտասարդները հատկապես ծանր են տուժում այդ իրողությունից. գրեթե 3 միլիոն երիտասարդներ ներկայումս ԵՄ-ում աշխատանք չունեն: Մենք ընդհանուր պարտականություն ունենք ապահովել, որ նրանք չդառնան կորած սերունդ»,- ասել է նա:
Հետևաբար, Եվրահանձնաժողովը մեկնարկել է Երիտասարդության զբաղվածության աջակցության ծրագիրը, որպեսզի Երիտասարդության երաշխավորություն նախաձեռնությունը համատեղ ընդլայնի երիտասարդների զբաղվածության հնարավորությունները:
«Ծրագրի շրջանակներում, ԵՄ երկրները պարտավորվել են ապահովել, որ մինչև 30 տարեկան բոլոր երիտասարդները որակյալ աշխատանքի առաջարկ ստանան, ինչպես նաև կրթություն կամ պրակտիկա ստանան գործազուրկ մնալուց կամ դպրոցն ավարտելուց հետո չորս ամսվա ընթացքում»,- ասել է Շմիթը:
Հարակից հրապարակումներ`
- 02.04.2021. Կորոնավիրուսի 1116 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել
- Ըստ ռուս մասնագետների՝ կորոնավիրուսի համաճարակը օգոստոսին կավարտվի
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են