Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկաներ են վնասազերծել
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծող վաշտի անձնակազմը շարունակում է Արցախի տարածքի ականազերծման և պայթուցիկ առարկաներից մաքրման աշխատանքները: Կատարված աշխատանքների մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ականազերծման աշխատանքների ընթացքում, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, չպայթած զինամթերքից մաքրվել է 1,873 հա տարածք, 575 կիլոմետր ճանապարհ, 1,658 բնակելի շենք (ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ): Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները հայտնաբերել և վնասազերծել են 25379 պայթուցիկ նյութ:
Սակրավորների հայտնաբերած զինամթերքը հանվում և ոչնչացվում է հատուկ սարքավորված «Բալիջա» պոլիգոնում: Պայթեցման գործողությունների ընթացքում զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է անվտանգության բոլոր միջոցառումների պահպանմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ առարկաներից
- Արցախում ռուս սակրավորները մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ նյութերից
- Արցախում ռուս սակրավորները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա
- Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ