Փոխհրաձգության հետևանքով Ստամբուլում ՌԴ-ի և Ադրբեջանի քաղաքացիներ են սպանվել
Ստամբուլում երկու զինված խմբերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, սպանվել է երկու մարդ, այդ թվում չեչենական ծագմամբ Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:
«Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում: Երկու մարդ է զոհվել՝ մեկ ադրբեջանցի և չեչենական ծագմամբ Ռուսաստանի մեկ քաղաքացի, երեք չեչեն ձերբակալվել են: Զինված հակամարտության չորս մասնակիցների որոնումը շարունակվում է»,- հայտնել է աղբյուրը:
Ըստ լրատվական գործակալության աղբյուրի՝ հակամարտության պատճառը պարտքերի չլուծված խնդիրն է եղել: Նա հավելել է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաև Վրաստանի և Սիրիայի քաղաքացիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան