Դատախազները դատավոր Դանիբեկյանին ճնշում են, որ չնայած չկա 300․1-րդ հոդվածը, բայց թող գոյություն չունեցող նորմը մի քիչ կասեցնի. Վարդևանյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ապրիլի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, կայացած Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին։ Նիստի ժամանակ քննարկվել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի քննարկումը։
«Կարճ պարզաբանեմ այսօրվա դատական նիստը․
1) Դատախազները ևս պնդում են, որ այլևս ՉԿԱ 300․1-րդ հոդված։
2) Դատախազները Դատավոր Դանիբեկյանին ամեն ձև համոզում, ճնշում են, որ չնայած ՉԿԱ 300․1-րդ հոդվածը, բայց թող գոյություն չունեցող նորմը մի քիչ կասեցնի՝ դիմի Սահմանադրական դատարան և իրենց հնարավորության տա, արարքը վերաորակել վաղեմության ժամկետը անցած, այս գործի հետ առնչություն չունեցած՝ 309-րդ հոդվածով։ Այսինքն ընդունում են, որ այսօրվա օրենքով նման լիազորություն չունեն, բայց ասում են ոչինչ ԽԱԽՏԵՆՔ ԳՈՐԾՈՂ օրենքը, որ «գոնե իշխանությունը շատ չդժգոհի»։
3) Դատախազները Սահմանադրական դատարանին պատկերացնում են, որպես ՆՈՐ ՕՐԵՆՔ ստեղծող, ինչը Սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներով շաատ մատչելի արձանագրված փաստ է, որ ԵՐԲԵՔ չի լինում։
4) Դատախազները հրաժարվեցին ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ձևով ընդունել իրենց ԽԱՅՏԱՌԱԿ հակասահմանադրական վարքագիծը և պրիմիտիվ ձևով մեղքը փորձեցին հերթական անգամ բարդել Աննա Դանիբեկյանի վրա։ Իսկապես շատ ցավում եմ։
5) Դատավոր Դանիբեկյանը ՄԵՐԺԵՑ դատախազների միջնորդության ներկայացման հնարավորությունը՝ հեռացավ խորհրդակցական սենյակ քրեական գործով վարույթի կարճման հարցը լուծելու։ Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին՝ 17։45»,- գրել է Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին
- Դատախազները չեն ուզում ընդունել, որ սխալվել են․ Արամ Վարդևանյան
- Դատախազները առարկում են 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը
- Դատարանը որոշեց՝ պաշտպանների միջնորդությունը քննարկել առանձին
- Ալումյանը՝ դատավորին. Հենց հիմա դադարեցրեք քրեական հետապնդումը
- Արփինե Հովհաննիսյան. ՀՀ գլխավոր դատախազը դավաճան է
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները պատրաստվում են միջնորդել դրա վարույթը կասեցնելու համար
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք դա չեք անում, որովհետև Ձեզ վրա կսկսեն ծիծաղել
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ
- Դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը
- ՍԴ-ն հրապարակել է ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան