Միջոցառումներ՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին
Այս տարի նշվում է ՀՀ Ազգային արժեքի՝ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը։ Աստղադիտարանից հայտնում են, որ ինչպես և ամեն տարի, 2021թ-ին նույնպես Բյուրականի աստղադիտարանի նախատեսում է գիտական, ինչպես նաև կրթական և հանրային միջոցառումներ, սակայն այս անգամ խորագիրը միանգամայն այլ է։ Միջոցառումները նվիրված են Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին և անդադարձ են կատարելու թե՛ աստղադիտարանի փառահեղ անցյալին, թե՛ ներկային և թե՛ ապագային։
Այս տարվա կարևոր միջոցառումների ցանկում են՝
● ԲԱ հիմնադրման 75-ամյակին նվիրվածցուցահանդեսը (BAO-75 Expo)
● Եվրոպականհեղինակավոր Astronomy & Astrophysics (A&A, Աստղագիտություն և աստղաֆիզիկա) ամսագրի տնօրենների խորհրդիտարեկաննիստը, որը, համաձայն 2019թ-ի որոշման, նախատեսված էր անցկացնելՀայաստանում 2020թ-ի մայիսին, սակայն, ՔՈՎԻԴ-19-ի պատճառովայնՀայաստանումկանցկացվիայստարի
● «7-րդ բյուրականյան գիտաճամբար»-ը (7BSC)
● «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց»-ը (2RASS)
● «Աստղագիտությունըմիջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75)
● Արտերկրային քաղաքակրթությունների թեմայով ԲԱ-ում 1971թ-ին կայացած առաջին միջազգային կոնֆերանսի (CETI-71) 50-ամյակին նվիրված գիտաժողովը։
2021թ-ը պետք է լինի գիտության տարի։
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի աստղադիտարանի մի շարք կառույցներ այսուհետ կկրեն վաստակաշատ անձանց անուններ
- Վիկտոր Համբարձումյանի չստացած երեք Նոբելյան մրցանակները
- Հայաստանի բոլոր իշխանություններն երբևէ չեն հասկացել գիտության դերն ու նշանակությունը մեր երկրի համար. Արեգ Միքայելյան
- Միաձայն կողմ են քվեարկել Բյուրականի աստղադիտարանը ԳԱԱ կազմում մնալուն