Կառավարության շենքում դռան բռնակ շարժելը դիտարկել են որպես գույքի ոչնչացում. Հակոբ Պէրպէրյանի փաստաբան
«Հակոբ Պէրպէրյանին նոյեմբերի 21-ին մեղադրանք է առաջադվել՝ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնության գործադրում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց իրավապաշտպան Ֆերդինանտ Սարգսյանը՝ անդրադառնալով հայրենադարձ Հակոբ Պէրպէրյանի գործին, որը նոյեմբերի 18-ին ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից։
Նրա խոսքով, Պէրպէրյանի ձերբակալման 72-րդ ժամը լրանալուց հետո վարույթն իրականացնոփղ մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ վերջինիս նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու համար։
«Հենց միջնորդության քննարկման ժամանակ անգամ նախաքննական մարմինը խնդրել է հետաձգել նիստը, Հակոբ Պէրպէրյանն ազատ է արձակվել, իսկ միջնորդությունը նոյեմբերի 25-ին մերժվել է։ Այդ ընթացքում բողոքի մերժման դեմ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել, և Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 29-ին բեկանել է այդ որոշումը և ուղարկել է նոր քննության։ Այդ ընթացքում Հակոբ Պէրպէրյանն ազատության մեջ է եղել, պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Իսկ 2021 թվականի փետրվարի 11-ին արդեն բավարարվել է ներկայացված միջնորդությունը։ Իհարկե, այդ որոշումն արդեն բողոքարկվել է մեր կողմից, բայց մարտի 1-ին մերժվել է պաշտպանական կողմի միջնորդությունը»,- ներկայացրեց իրավապաշտպանը։
Նա նկատեց, գործը զավեշտալի է, քանի որ երբ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, պետք է ողջամտորեն բարձր լինեն հիմքերը։
«Հակոբ Պէրպէրյանը 2.5 ամիս եղել է ազատության մեջ, այդ ընթացքում շատ անգամ կանչվել է վարույթ իրականացնող մարմին, հրավիրվել է դատական նիստերին, և միշտ պատշաճ ներկայացել է։ Որևէ ոչ իրավաչափ գործողություն նա չի իրակնացրել, իսկ կալանքը՝ որպես խափանման միջոց ընդունելու միջնորդության ժամանակ հենց այդ՝ ոչ պատշաճ վարքն են որպես պատճառ ներկայացրել։ Այն հիմքն էր դրված, որ լինելով ազատության մեջ, անձը կխոչընդոտի նախաքննությանը»,- նշեց նա։
Իրավապաշտանը հիշեցրեց, որ Հակոբ Պէրպէրյանի գործը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կառավարություն մուտք գործելուն, զանգվածային անկարգություններին։
«Նրան վերագրվում է, որ նա մեկ դրվագով բռնություն է գործադրել, մյուսով՝ գույք է ոչնչացրել։ Այստեղ էլ հետաքրքիր բան կա, վարույթ իրականացնող մարմինը բռնության տակ դիտարկել է հոգեբանական բռնությունը, սակայ ՔՕ 225-րդ հոդվածը չի նախատեսում պատասխանատվություն՝ հոգեբանական բռնություն գործադրելու համար։ Այս անհասկանալի քրեական գործը բերում է մի իրավիճակ, որ մարդը, ով 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է առաջնագծում, ու նոյեմբերի 9-ին արտահայտել է իր վրդովմունքը..., այդ ամենը մի կողմ դրած այդ մարդու նկատմամբ կիրառվել է կալանավորում։ Այստեղ քաղաքական միտումներ կան Հակոբ Պէրպէրյանին անազատության մեջ պահելու»,- շեշտեց փաստաբանը։
Նա նկատեց նաև, որ անձին՝ գույք վնասելու մեջ են մեղադրում այն դեպքում, երբ նա ուղղակի բռնել է դռան բռնակը, նրա կողմից որևէ գույք չի ոչնչացվել, անգամ չի էլ տեղաշարժվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան