Այս որակի իշխանության դեպքում հնարավոր է՝ Ծիծեռնակաբերդը դառնա հայ-թուրքական բարեկամության հուշակոթող, ԵՊՀ շենքը՝ թուրքական բաղնիք. քաղաքագետ
«Ադրբեջանաթուրքական տանդեմը մեզ պարտադրել է կապիտուլյացիա, պաշտոնական Բաքուն չի թաքցնում իր հավակնությունները Զանգեզուրի նկատմամբ, այդ պարագայում խաղաղասիրության ու կոմունիկացիաների մասին խոսելը... չգիտեմ այդ իշխանությունը կամ պետք է լինի ապուշ կամ պատվեր կատարող»,- ասուլիսում ասաց քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը։
Նա նշեց, որ թրքասիրության արշավը նաև վատ իրավիճակ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր իրոք ուզում են խաղաղություն լինի տարածաշրջանում․ «Երբ որ իրենք հանդես են գալիս «պացիֆիզմի» դիրքից, դու դրան ընդդիմանում ես, իրենք ասում են՝ մենք խաղաղասեր ենք, իրենք ռազմատենչ։ Այնինչ, կապիտուլյացիայի պայմաններում դա խաղաղասիրություն չէ, խաղի կանոններ թելադրել է: Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է՝ մենք կպարտադրենք Զանգեզուրով միջանցք։ Փոխանակ դրան պատասխանեն, այստեղից ասում են՝ դե պետք է վերանայումներ անենք»։
Խոսելով բուհերը Երևանից դուրս հանելու իշխանության հայտարարությունների մասին, Մ.Սուքիասյանն ասաց, որ ամեն ինչից փող աշխատելու մոլուցքից դրդրված այսօրվա իշխանությունները կծախեն ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Նա նշեց, որ ինքը համալսարանական է, դիմում է ԵՊՀ պատասախանոտւներին, նաև ԿԳՄՍ նախարարին, որ պետք է ոտքի կանգնել, գնալ կառավարության շենքի մոտ ու պահանջել, որ նման քայլի չդիմեն։
«Սա քաղաքական հարց չէ, գիտական, կրթական, ազգային անվտանգության հարց է»,- ընդգծեց քաղաքագետը։
Նա չի բացառում, որ այս որակի իշխանության դեպքում, որպես հայ-թուրքական մեղրամիսի դրսևորում, մի օր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը դարձնեն հայ-թուրքական բարեկամության հուշակոթող, ԵՊՀ շենքը՝ թուրքական բաղնիք։
«Ամեն աբսուրդ բան սպասելի է այս իշխանություններից։ Այլևս չեն թաքցնում, որ թուրքերի հետ սերտ հարաբերությունների կողմնակից են, աթոռը երբ երերում է, նրանց համար սրտացավ է Ալիևն ու Էրդողանը»,- ասաց Մ. Սուքիսյանը։
Նրա խոսքով, չնայած այս ամենին, հանրության մեծ խմբեր դուրս չեն գալիս փողոց, ինչը գիտական, կրթական ցածր մակարդակի պատճառով է։ Նա կարևորում է հասարակության գիտական մակարդակի բարձրացումը։
Միաժամանակ Մ.Սուքիասյանը նշեց, որ առաջիկա ընտրություններին չի հաջողվի իշխանություններին մարդկանց մեծ մասի վստահությունն շահել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան