Մեծ Բրիտանիայում բացահայտել են Մեգան Մարքլի սուտը
Մեծ Բրիտանիայում բացահայտել են Մեգան Մարքլի սուտը Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցում, որը նա և արքայազն Հարրին տվել են Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո: Daily Mail- ի հաղորդմամբ, ասել է արքայադուստր Դիանայի կենսագիր Էնդրյու Մորտոնը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։
Նրա խոսքով, Մարքլի պնդումները, որ իրեն չեն թողել դուրս գալ պալատից, վերցրել են անձնագիրն ու վարորդական իրավունքը Մեծ Բրիտանիայում գտնվելու ընթացքում, չեն համապատասխանում իրականությանը: Արքայադուստր Դիանայի կենսագիրն ասել է, որ Մարքլը նորմալ կյանքով է ապրել թագավորական ընտանիքում գտնվելու ընթացքում և մեկ անգամ չէ, որ ընկերների հետ նրան տեսել են ռեստորաններում: Մորտոնը հավելել է, որ իր ծանոթներն անձամբ տեսել են, որ նա դուրս է գալիս Քենսինգթոնյան պալատի մերձակա սուպերմարկետից:
Ավելի վաղ տված հարցազրույցում արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը, բրիտանական թագավորական ընտանիքին մեղադրել էր ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Բուքինգհեմյան պալատը հայտարարությամբ արձագանքել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարցազրույցին
- Զախարովան՝ Մեգանի և Հարրիի հարցազրույցի մասին․ Սա սկանդալ չէ, սա դեկորացիայի փլուզում է
- Մեգան Մարքլը բրիտանական արքայական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան