Ընտրություններին ես անպայման կաջակցեմ Ռոբերտ Քոչարյանին. Սեյրան Օհանյան. yerkir.am
«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի և մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել, որ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքն ինքն է դրել և, իհարկե, թերություններ ևս եղել են։
Ս. Օհանյանը ասել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ ընտրությունների մասնակցելու և ընդգրվելու իր թիմում, նա կընդունի այդ առաջարկը.
«Հիմա չկան քննարկումներ, որ ես կլինեմ Ռոբերտ Քոչարյանի թիմում, բայց եթե ինքը գնա ընտրություններին, ես անպայման իրեն կաջակցեմ, եթե լինի հրավեր, ես, իհարկե, կընդունեմ, կխորհրդակցեմ և կծանոթանամ պայմաններին, անպայման կաջակցեմ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան