Դեռ թուրքական սպեցնազի դանակների վրա չի սառչել հայի արյունը, ու դեռ պետք է ապացուցենք, որ Թուրքիան թշնամի՞ է. Միրաքյան
«Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ, ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանը գրում է.
«Առավոտից ուզում եմ տեքստ գրել այն մասին, թե ինչու են թուրքերը թշնամի և ինչու է շահավետ թշնամական Թուրքիայի համար մեր մեջ պրոթուրքականություն քարոզելով կոտրել հայկական աշխարհի միավորված գործունեությունը թուրքական հակահայկական քաղաքականության դեմ, էն էլ էնքան բանալ բաներ են ստացվում, էլ գրելս չի գալիս:
Չեմ հասկանում, հիմա ի՞նչ, պետքա ապացուցե՞նք, որ Թուրքիան մեզ թշնամի՞ է: Ու՞մ պետքա ապացուցենք:
Դեռ թուրքական սպեցնազի դանակների վրա չի սառչել հայի արյունը, մենք մեր ներսում, էն էլ իշխանության ներկայացուցիչներին պետք է ապացուցենք, որ Թուրքիան թշնամի է:
Թուրքիան դեռ շարունակում է հայկական հետքի ջնջումը պատմությունից ու աշխարհից, շարունակում է Ցեղասպանության քաղաքականությունը, իսկ մենք պետք է ինչ-որ մեկին ապացուցենք, որ ինքը թշնամի է:
Պատկերացնու՞մ եք աբսուրդի մակարդակը: Դժվար է պատկերացնել:
ՀԳ.
Նկարում Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի մարտական դանակն է, որը նրանք թողել են Մարտունիից փախնելիս, պատերազմի վերջին օրը»:
Հարակից հրապարակումներ`
- Պարզ չեղավ՝ ԱԽ քարտուղարը ժխտում է Թուրքիայի հետ բարեկամությունը, թե՞ Հայոց ցեղասպանությունը
- Երբ Ադրբեջանն է ասում, թե այդ տարածքներն իրենն են, մի բան է, շատ ավելի վտանգավոր է, երբ մենք ենք ասում, թե իրենցն է. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան