Քաղաքական 13:32 03/04/2021 Հայաստան

Անցնող շաբաթը՝ անվտանգության տեսնակյունից. «Հենակետի» վերլուծականը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է հրապարակել անվտանգության վերաբերյալ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Շաբաթվա սկզբնամասում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին: Նախագահն անդրադարձել է Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծված իրավիճակին ու ՍԴ դիմել-չդիմելու հարցին։ Ըստ նախագահի՝ այդ օրերի ընթացքում ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ նա հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ, և դրանից ելնելով ճիշտ որոշում է կայացրել, ճիշտ է արել՝ և՛ պետության, և՛ երկրի կայունության համար, ու լուծում գտնելու համար դիմել է ՍԴ:

Շաբաթվա սկզբնամասում լրատվական կայքերով տեղեկություն տարածվեց այն մասին, որ իշխանությունն արշավ է սկսել ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ։ Մարտի 29-ի առավոտյան Բերդի զորամասում միջադեպ է տեղի ունեցել, ռուսաստաբնակ բլոգերի «ջանքերով» փորձ է կատարվել «բունտ» կազմակերպել, զինվորներին զորամասից դուրս հանել, նպատակ ունենալով անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:

Այդ միջադեպի մասին բլոգերն անմիջապես գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մեղադրանքներ հնչեցնելով Գրիգորի Խաչատուրովի հասցեին և պահանջել գենբերալին հեռացնել բանակից։ Մեկ այլ գրառման մեջ բլոգերը, ըստ էության, ընդունել է իր միջամտությունը տեղի ունեցածին՝ «երբ մի ամբողջ բատալյոն լսում է ժուռնալիստի խորհուրդը, ոչ թե Յուրի Խաչատուրովի որդուն»: Որոշ ժամանակ հետո բլոգերը հեռացրել է իր գրառումները:

2021թ. մարտի 30-ին, Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ Պնախարարի և ԶՈՒ ԳՇ-ի, որոնց հրամաններով Խաչատրյանը հանվել էր ԳՇ անձնակազմի ցուցակներից ու համապատասխանաբար ազատվել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Վերջիններիս որոշումները Վարչական դատարանի կողմից համարվել են կասեցված, որի պայմաններում գեներալ-լեյտենանտն իրավաբանորեն հանդիսանում է ԶՈՒ ԳՇ առաջին տեղակալ։

Վարչական դատարանում ապրիլի 2-ին մեկնարկել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստը։
Դատարանում քննարկվել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։

Եռաբլուրում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել է, որ Գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, ԳՇ-ն բնականոն աշխատում է:

Դավթյանը նաև հայտնել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած զինվորականների հետ ևս ինքը որևէ խնդիր չունի, և նրանք ևս շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները: Իսկ Օնիկ Գասպարյանի ու նրան միացած տասնյակ բարձրաստիճան զինվորականների հայտարարությունը ԳՇ պետը հրաժարվել է մեկնաբանել:

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցին, ըստ որի՝ անհրաժեշտ էր պատերազմը դադարեցնել, նշել է, որ ԳՇ-ն չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց պաշտպանության նախարարի հետ համաձայնեցնելու։ Իսկ ԱԱԽ նիստերը պետական գաղտնիք են պարունակում, և ինքը պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունի։

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Մարտի 28-ին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը, ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում, հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։

Ըստ Փաշիկյանի՝ 55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորվումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներ։ Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից։

ՀՀ ՄԻՊ-ը անդրադառնալով գերիների խնդրին, նշել է, որ գերիների չվերադարձնելու, անհետ կորածների, նաև մարմինների որոնման մարդասիրական հարցերը տեղավորվում են Ադրբեջանի ատելության ու թշնամանքի քաղաքականության կոնտեքստում: Թաթոյանը նշել է՝ Ադրբեջանը գերիների հարցում այնքան է ստել, որ խճճվել է իր ստերի մեջ, Բաքուն փորձում է իրավական ինստացիաները հեռու պահել և միայն քաղաքականի ներքո աշխատել։

Մարտի 31-ին անհետ կորած զինվորների ծնողներն ԱԺ էին գնացել պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման և խնդրում էին տեղեկատվություն տրամադրել իրենց որդիների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին: Ծնողները բողոքել են, որ զինվորներին դիտավորյալ են կորցրել, քանի որ շատ բան գիտեին: Հնչում էր հետևյալ հարցադրումը՝ եթե նոյեմբերի 9-ից հետո շատ տարածքներ գտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, այդ դեպքում իրենց երեխաներին ինչու են տարել նրանց վերահսկողության տակ գտնվող տարածք։

Ծնողները նշել են, թե դիմել են բոլոր մարմիններին, բայց որևէ արձագանք չկա իրենց խնդրին։ Ծնողները պնդել են, թե հանցագործություն է կատարվել և դրանում մեղավոր են չորս-հինգ հոգի, մասնավորապես մատնանշելով ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի, ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանի, դիվիզիայի նախկին հրամանատար Կարեն Առստամյանի, զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի անունները։

Ապրիլի 2-ին Կառավարության դիմաց կրկին բողոքի են դուրս եկել Արցախի պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների ծնողները՝ պահանջելով ժամկետից շուտ զորացրել 44 օր պատերազմին մասնակցած զինվորներին։ Ծնողները պահանջել են հանդիպում վարչապետի հետ։

Ծնողներին շենքի դիմաց հանդիպել է վարչապետի օգնականը, տեղեկացնելով, թե Մոսկվա այցով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացման մեջ է և նշել՝ երբ վարչապետը ապրիլի 7-ին նախատեսված հանդիպումից հետո վերադառնա Երևան՝ մեծ դահլիճում քննարկում կկազմակերպվի, որտեղ ներկա կլինեն բոլոր ծնողները՝ կքննարկեն հարցերը, կգտնեն լուծումներ, սակայն բողոքի ակցիա անող ծնողները առաջարկը մերժել են, նշելով, որ երկու շաբաթ առաջ էին խոստացել, որ իրենց պատասխան կտրվի։
Ծնողները հայտարարել են, որ 7 օր նստացույց են անելու, ապա քայլերթով շարժվելու են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ՝ խնդրելու Ռուսաստանին, օգնել իրենց՝ զորացրելու իրենց որդիներին։ Նշել են նաև, որ որևէ մեկը չի հետաքրքրվել ծառայողների առողջական վիճակով, ովքեր շարունակում են իրենց ծառայությունը հոգեկան ծանր ապրումներով։

Սյունիքի մասին

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը՝ ֆեյսբուք իր էջում կատարված գրառմամբ տեղեկացրել է, որ մարտի 28-ի գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։
Ըստ Յոլյանին՝ վարորդը պատմել է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։

Մեկ այլ խնդրի առանչությամբ․ շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը, որը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի վրա, GPS-յան գծագրումով թուրքերից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում։ Նախորդ շաբաթ ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղ, որտեղ խոստացել են ետ վերադարձնել անասուններին, սակայն մինչ օրս չեն վերադարձրել։ Շուռնուխի գյուղապետը ևս հաստատել է այդ լուրը։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը նշել է, թե Սյունիքի մարզպետարանը անգործության է մատնված, դրա համար էլ իրենք դիմել են Ռուսլան Մուրադովին, հարցը կարգավորելու համար։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի:

Ըստ ՄԻՊ-ի՝ որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել, և ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո։

«Իսկանդերի» կրակելու և ադրբեջանական հայտարարությունների մասին

Ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությունը (ANAMA) հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Գործակալության ներկայացուցիչը հայտնում է, որ Շուշիում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման գործողության ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ:

Գործակալության կողմից տրվել են հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատները, հրապարակվել մի շարք լուսանկարներ, ցուցադրվել հրթիռի նույնականացման համարը (9M723) և ընդգծել, թե այդ ամենը հաստատում է, որ Շուշի քաղաքի ուղղությամբ Հայաստանն Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդերներ»։

Հատկանշական է, որ Մոսկվան հայտարարել էր, թե վերջին պատերազմում «Իսկանդերներ» չեն կիրառվել: Ռուսական կողմը պնդում էր, որ դրանք ոչ միայն չեն օգտագործվել, այլ նաև «Իսկանդերի» հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի ԶՈՒ պահեստներում։ Այդ հայտարարությունից օրեր անց Իլհամ Ալիևը ևս կրկնել էր ռուսական կողմի հայտարարությունը ու պնդել, թե չեն արձանագրել որևէ փաստ, որ Հայաստանը պատերազմում «Իսկանդեր» է կիրառել։
Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների՝ հրթիռների բեկորների վրա չի հայտնաբերվել որևէ գրություն, որը հնարավորություն կտար հստակեցնել մոդելները:

Եթե հրթիռների հետ կապված որևէ ծածկագիր կամ արձանագրություն գտնվի, այդ մասին հավանաբար լրացուցիչ կտեղեկացվի: Այդ ժամանակ պարզ կդառնա նաև, թե ինչ տեսակի է համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Դեռևս հրթիռային շարժիչի մասերի որոնումը շարունակվում է: Դրանց հայտնաբերումից հետո պաշտոնապես կապացուցվի, որ Հայաստանը 2 հրթիռ է արձակել: Հատուկ ռադարների միջոցով հնարավոր է պարզել նաև, թե Հայաստանի որ կետից են հրթիռները արձակվել:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով ադրբեջանական կողմի պնդումները, նշել է, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել Արցախում և դա հաստատվել է:

Մասնագետների կարծիքով, ռուս-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես նաև Բաքուն նման քայլերով փորձում է թարմացնել հայ-ռուսական «վեճը»՝ ճնշում ստեղծելով Հայաստանի վրա:

Այլ թեմաներ

Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար Կարեն Առստամյանը դատի է տվել ՀՀ նախագահին։ Հայցվորը պահանջը վերաբերում է իրեն՝ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին 2020թ. նոյեմբերի 8-ի հրամանագիրը վերջինիս տրամադրելուն։

Նշենք, որ Առստամյանն ազատվել է պաշտոնից 44-օրյա պատերազմի վերջին օրերին՝ կապիտուլյացիայից ընդամենը երկու օր առաջ, սակայն այդ տեղեկությունը մեծ աղմուկ չի բարձրացրել, իսկ մինչ այդ՝պատերազմի ընթացքում «Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Առստամյանը Արցախի ՊԲ-ի կողմից ներկայացվել էր Մարտական «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Մարտի 22-ի դրությամբ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։ Ստացվում է, որ զոհերի թիվը 4028 է արդեն իսկ այս պահին, մինչդեռ մոտ մեկ շաբաթ առաջ Արագածոտնի մարզում վարչապետը հայտարարում էր, թե զոհերի թիվը 4 հազարաը չի անցնելու։

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից տեղեկանում ենք, որ ավարտվել է IDEX 2021 միջազգային ցուցահանդեսի ծառայողական քննությունը: Նախարարության երեք աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես, երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»:

Նշվում է նաև, որ ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար:

Մարտի 31-ին, կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

ՊՆ անցուդարձի մասին

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 5 քաղաքացի դատի է տվել ՊՆ ին՝ պահանջելով վարձատրել իրենց կողմից իրականացրած մարտական հերթապահության համար։

Քաղաքացիները դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով 2020 թվականի հոկեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կազմում իրականացված մարտական հերթապահության համար իրենց վարձատրությունը կատարել:

Մարտի 26-ին հիփոթեքային վարկավորման տրամադրման ժամանակ առաջացած խնդիրների ուսումնասիրման նպատակով ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչության պետ, գնդապետ Ա.Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում։
Կառավարությունն ուժեղացնում է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկողությունը: Այս մասին որոշումն ընդունվել է ապրիլի 1-ին գործադիրի նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման:

Որոշման համաձայն` նախարարության վարչական համալիրի պահպանությունն այսուհետ իրականացնելու են ռազմական ոստիկանության աշխատակիցները:

Նշենք, որ մինչ օրս նախարարության թե՛ վարչական համալիրի և թե՛ անցագրային ռեժիմի պահպանությունն իրականացվում էր ԶՈւ զորամաս հանդիսացող ստորաբաժանման ուժերով և միջոցներով:

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անց են կացվել ցուցադրական պարապմունքներ, կրակային պատրաստության, մարտավարական մասնագիտական պարապմունքներ, 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 1-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, տարբեր զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ, հավաք-խորհրդակցություններ և այլն։

Ընդհանուր առմամբ, անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները նորից ակտիվ քննարկումների առանցքում են եղել, առավել շատ ԳՇ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ լուսաբանումներն են, բավականին ուշագրավ քննարկումներ են ծավալվել նաև «Իսկանդերի» մասին ադրբեջանական հայտարարությունների կապակցությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}