«Հրապարակ». Դավիթ Սանասարյանը կուսակցություն է ստեղծում. Քննարկում են Արման Բաբաջանյանի հետ դաշինք կազմելու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին, ժամը 19։00-ին «Էլիտ պլազա»-ում տեղի կունենա ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին։ Որոշ տեղեկություններով՝ Սանասարյանի և Արման Բաբաջանյանի միջև տևական ժամանակ քննարկումներ են ընթանում դաշինքով մասնակցելու հետ կապված։
Մեզ ասացին նաև, որ նրանց կմիանան սորոսական թևի այլ կարկառուն ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, նա մտերիմներին հավաստիացնում է, որ ընտրություններին չի գնալու Արման Բաբաջանյանի հետ դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: