Մենք ասում էինք, զգուշացնում էինք, հորդորում էինք, բայց նրանք որոշեցին իջնել հասնել հատակին. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Թելեգրամ ալիքում գրում է.
«Ամեն անգամ, երբ թվում է, թե ի վերջո բանականությունը, արժանապատվությունը պետք է հաղթի և այլևս այս մարդիկ չեն կարող ավելի խորը սուզվել եղած կեղտի մեջ, մեզ հակառակն են ապացուցում: Մենք ասում էինք, զգուշացնում էինք, հորդորում էինք, բայց նրանք որոշեցին իջնել հասնել հատակին:
Մարդու արժանապատվությունը որոշվում է նրանով, թե ինչ ճանապարհով է նա հասնում իր նպատակին, այլ ոչ նրանով, կհասնի նպատակին, թե ոչ:(Աբայ Կ.)»։
Նա տեղադրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառումը, որով նա անդրադարձել է ապրիլի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, կայացած Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազները դատավոր Դանիբեկյանին ճնշում են, որ չնայած չկա 300․1-րդ հոդվածը, բայց թող գոյություն չունեցող նորմը մի քիչ կասեցնի. Վարդևանյան
- Դատախազները չեն ուզում ընդունել, որ սխալվել են․ Արամ Վարդևանյան
- Ալումյանը՝ դատավորին. Հենց հիմա դադարեցրեք քրեական հետապնդումը
- Ալումյանը՝ Դանիբեկյանին. Դուք դա չեք անում, որովհետև Ձեզ վրա կսկսեն ծիծաղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան