Արգենտինայի նախագահը հայտնել է, որ, հավանաբար, վարակվել է կորոնավիրուսով
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտնել է, որ, հավանաբար, վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը ։
Ֆերնանդեսն իր թվիթերյան հաշվում նշել է, որ հակագենի թեստը դրական արդյունք է ցույց տվել և այս պահին նա մեկուսացել է՝ սպասելով ՊՇՌ թեստի պատասխանին և հետևում է բժիշկների հրահանգներին։
Նա մանրամասնել է, որ ջերմել է ու գլխացավ է ունեցել:
Հունվարին 62-ամյա նախագահը պատվաստվել էր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք
- Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով կրկնավարակի 3 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները