Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Արցախում ապրիլի 2-ին կատարվել է 68 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4742 քաղաքացու հետազոտություն, որից 622-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2506 դեպք: Կատարվել է 22 190 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան