Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը ապրիլի 10-ի համերգը նվիրում են Միշել Լեգրանին
Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը հանդես կգան աշխարհահռչակ ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանին նվիրված համերգով: Այն տեղի կունենա ապրիլի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ելույթ կունենան Վարշամ Գևորգյանը, Ալլա Սահակյանը, Կարինա Իգնատյանը, Սոնա Ումրոյանը, Նելլի Մանուկյանը, Արմեն Հովակիմյանն ու Արմեն Մովսիսյանը:
Ծրագրում կհնչեն Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, ինչպես նաև Միշել Լեգրանի ստեղծագործությունները։ Գարի Քյոսայանը հայտնում է, որ կհնչեն նաև նոր գործերը:
Երեկոյի համակազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, ով եղել է վոկալ ջազային տարբեր խմբերի անդամ (Blue Stars, Double Six և Swingle Singers), Միշել Լեգրանը նույնպես տարվում է ջազով, 1947 թվականին Դիզի Գիպելսիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3 Օսկար մրցանակների։
Միշել Լեգրանը մահացել է 2019 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները