Մահացել է գրող Գուրամ Դոչանաշվիլին
Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է վրաց գրող Գուրամ Դոչանաշվիլին. նա 82 տարեկան էր, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով վրացական ԶԼՄ-ներին։
Գրողի վիճակը վերջին երկու շաբաթների ընթացքում վատացել էր, այդ պատճառով էլ նա հիվանդանոցում էր: Նշվում է, որ նախօրեին գրողի սիրտը կանգ է առել, բայց բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել հիվանդին։ Սրտի կրկնակի կանգից հետո Դոչանաշվիլիին փրկել չի հաջողվել։
Դոչանաշվիլին ծնվել է 1939 թվականի մարտի 26-ին Թբիլիսիում: 1962 թվականին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
Նրա ամենահայտնի գործերից են «Մարդը, որ շատ էր սիրում գրականությունը», «Երգ առանց բառերի», «Լեռան վրայով» պատմվածքները:
2010 թ.-ին գրականության զարգացման գործում առանձնահատուկ ներդրման համար արժանացել է Սաբայի վրացական գրական մրցանակի: 2020 թվականին Դոչանաշվիլին դարձել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները