Իտալիան Զատիկի օրերին սահմանել է եռօրյա խիստ կարանտին
Իտալիան սահմանել է եռօրյա խիստ կարանտին՝ փորձելով Զատիկի ժամանակ կանխել կորոնավիրուսով վարակվելու դեպքերը, փոխանցում է «Правда»-ն։
Երկրի բոլոր նահանգները հիմա «կարմիր գոտի» են, որի դեպքում գործում է սահմանափակումների ամենաբարձր մակարդակը:
Արգելված է առաջին անհրաժեշտություն չունեցող ուղ7որություններ կատարելը, միաժամանակ երկրի բնակիչներին թույլատրվել է Զատկի ճաշկերույթը կազմակերպել տանը՝ ընտանիքի անդամներից բացի, երկու այլ չափահասների մասնակցությամբ:
Բաց կլինեն նաև եկեղեցիները, սակայն հավատացյալները պետք է ժամերգության այցելեն իրենց տարածքներում:
Տոնական հանգստյան օրերից հետո Իտալիայի տարբեր նահանգներ մինչև այս ամսվա վերջը ներառվելու են կա՛մ «նարնջագույն», կա՛մ «կարմիր» գոտու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները