Իրանում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է երկրում կորոնավիրուսի նոր՝ չորրորդ ալիքի մեկնարկի մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ կորոնավիրուսային վարակի տարածումը գրանցվել է երկու նահանգներում: Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը չի հստակեցրել, թե որ շրջաններում է սկսվել COVID-19 չորրորդ ալիքը:
«Ցավոք, չորրորդ ալիքը սկսվել է երկու նահանգներում, և մի շարք այլ նահանգներում այն կարող է սկսվել, եթե մենք չպահպանենք հակահամաճարակային կանոնները», - ասել է Ռոհանին:
Նշվում է, որ Իրանում նկատվում է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի աճ: Այսպիսով, հինգշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, ավելի քան 11 հազար մարդ ստացել է կորոնավիրուսի թեստի դրական արդյունք, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2020-ի դեկտեմբերից ի վեր։
Ապրիլի 2-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 1, 908, 974, մահվան դեպքերը ՝ 62 876:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանական արտադրողները կարող են Sputnik V- ն շուկա հանել ապրիլի վերջին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան