Սալմա Հայեկը և Լեդի Գագան նկարահանվելու են «Գուչիի տունը» ֆիլմում
Մեքսիկական և ամերիկյան դերասանուհի Սալմա Հայեկը և ամերիկացի երգչուհի Լեդի Գագան նկարահանվում են ռեժիսոր Ռիդլի Սկոտի «Գուչիի տունը» թրիլերում։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով Deadline-ին։ Ֆիլմը նկարահանվում է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա:
Ֆիլմը պատմում է Gucci նորաևության տան ղեկավար Մաուրիցիո Գուչիի սպանության մասին: 1995-ին նրան կրակել են ու սպանել։ Նրա կինը՝ Պատրիցիա Ռեջանին, մեղավոր է ճանաչվել Մաուրիցիո Գուչիի սպանությունը կազմակերպելու մեջ և դատապարտվել 29 տարվա ազատազրկման։ Ազատ է արձակվել 2016 թ.
Ռեջանի դերը կկատարի Լեդի Գագան: Նրա ընկերուհու դերը խաղալու է Սալմա Հայեկը: Թրիլերում նկարահանվելու են նաև Ալ Պաչինոն, Ջերարդ Լետոն, Ջեք Հյուսթոնը և ուրիշներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները