Ֆոնսեկա. Մխիթարյանի մարզադաշտ վերադառնալու հարցում պարզություն կմտնի հաջորդ շաբաթ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» այսօր կհյուրընկալվի «Սասուոլոյին»։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է, թե այսօրվա խաղին ինչ կազմով են հանդես գալու։ Ցուցակում ընդգրկված չէ «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերականգնվում է սրունքի մկանային վնասվածքից հետո։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածք էր ստացել մարտի 11-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղի ժամանակ։
as-roma.ru կայքի հաղորդմամբ, Պաուլու Ֆոնսեկան ասել է, որ Հենրիխ Մխիթարյանի մարզադաշտ վերադառնալու հարցում պարզություն կտնի հաջորդ շաբաթ։
Նշենք, որ Ռոմայի հաջորդ խաղը նախատեսված է ապրիլի 8-ին «Այաքսի» դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Հաջողություն տղաներ. Հենրիխ Մխիթարյան
- Հենրիխ Մխիթարյանի վերադարձը սպասվում է «Այաքսի» դեմ խաղում
- ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից» Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ
- Մխիթարյանը 3-4 շաբաթ չի կարող դուրս գալ մարզադաշտ