Մշակույթ 19:12 03/04/2021 Հայաստան

2021-2022-ին Ազգային պատկերասրահի հավաքածուի մի շարք ցուցանմուշներ կներկայացվեն ՌԴ-ի և Լեհաստանի խոշորագույն թանգարաններում

Հայաստանի Ազգային պատկերասրահը 100 տարեկան է։ Այն իր հարուստ մշակութային արժեքներով՝ շուրջ 40 հազար,  հաստատուն տեղն է գրավել հայ և համաշխարհային մշակութային օջախների շարքում։  Պատկերասրահի հիմնադրման 100-ամյա հոբելյանի շրջանակներում մեկնարկել են մշակութային մի շարք միջոցառումներ և ծրագրեր։  Ազգային պատկերասրահն ունի նաև նորընտիր տնօրեն՝ Մարինա Հակոբյանը, ում հետ Panorana.am-ը զրուցել է  առաջիկա անելիքների, հեռանկարային գաղափարների, հայ մշակույթի հանրահռչակման մասին։

Panorana.am-Նախ սկսենք 2020 թվականից: Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները՝ քանի՞ այցելու է ունեցել Ազգային պատկերասրահը 2020 թվականին, արդեն հաշվե՞լ եք, թե որքան վնաս է կրել մշակութային օջախը:

Մ.Հակոբյան-2020 թ. երկրում տիրող իրավիճակի և թանգարանում օդափոխության համակարգի ներդրման աշխատանքներով պայմանավորված՝ Պատկերասրահը 12 ամիսների փոխարեն գործեց ընդամենը 2 ամիս, դեռևս մարտի սկզբին բացված «Դալի և Պիկասո» ցուցադրությունն ընդամենը մի քանի օր անց փակվեց համավարակի պատճառով և վերաբացվեց արդեն օգոստոսի 20-ին:  Եվ, այնուամենայնիվ, չնայած հակահամավարակային կանոնների պահպանման և սահմանափակումների հետ կապված բավականին լուրջ բարդություններին, ընդամենը 10 օրում թանգարանն ընդունեց 10.000-ից ավելի այցելու, ինչն այդ պայմաններում իրոք ֆենոմենալ ցուցանիշ էր:  Թանգարանի հարակից տարածքներից սկսվող հսկայական հերթերն ու այցելուների հոսքը կարգավորելու նպատակով թանգարանը գործում էր մինչև ուշ երեկո, և երեկոյան Պատկերասրահի մուտքը բացվում էր Արամի փողոցի կողմից: Ցուցահանդեսի շրջանակներում վերանորոգվեց թանգարանի՝ Արամի 1 հասցեում գտնվող ետնամուտքը:

Ապակենտրոնացման և մարզերում թանգարանի մշակութային քաղաքականության շրջանակներում վերանորոգվեց և արդիականացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյան թանգարանը Վաղարշապատում: Իսկ սեպտեմբերի 25-ին՝ արվեստագետի ծննդյան օրը, նույն տեղում բացվեց Եղիշե Թադևոսյանի մշտական անվանական ցուցասրահ: Ցուցադրությունը կազմակերպվեց նկարչի ծննդյան 150-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում: Նույն շրջանում իրականացվեցին բազմաթիվ կրթական ծրագրեր և առցանց դասախոսություններ, նկարահանվեցին ֆիլմեր, նշեմ, որ այս ընթացքում բավականին աճեց վիրտուալ այցելությունների քանակը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. թանգարանն  ունեցել է շուրջ 18.000 այցելու, իրագործել 100-ից ավելի կրթական ծրագիր:

Panorama.am-Ինչպիսի՞ հեռանկարային գաղափարներ, ծրագրեր, նախագծեր եք մտադիր իրականացնել առաջիկա ժամանակաշրջանում՝ կարճաժամկետ և երկարաժամկետ:

Մ.Հակոբյան-Պատկերասրահ ընդունվել եմ դեռևս 2003 թ. որպես գիտաշխատող, ապա՝ ֆոնդապահ, 2010-ից ղեկավարել եմ Գրաֆիկայի բաժինը, իսկ 2018-ից կատարել գիտքարտուղարի պարտականությունները: Արդեն 2020 թ. նշանակվել եմ Ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա՝ տնօրեն: Արդեն շուրջ 20 տարի է թանգարանն իմ երկրորդ տունն է, և այսօր իմ, ավելի ճիշտ, իմ և թանգարանաի հրաշալի թիմի գաղափարներն ու նախագծերը այդ տարիների ընթացքում կուտակած փորձի խտացումն ու ամփոփումն են: Նշեմ, որ այս տարի լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը, թանգարանը ստեղծվել է 1921 թ. որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը՝ արվեստի բաժինը, և այսօր Պատկերասրահը կերպարվեստի խոշորագույն և հայկական հավաքածուով ամենահարուստ թանգարանն է Հայաստանում: Տասնյակ տարիների ընթացքում նվիրյալների ջանքերով զարգացող թանգարանն այսօր արդեն ունի ավելի քան 40.000 թանգարանային առարկա ընդգկող հավաքածու, որը ներառում է հայկական, ռուսական, եվրոպական արվեստի հրաշալի նմուշներ:

Եվ այսօր, ուսումնասիրելով համաշխարհային փորձն ու նվաճումները, և հարմարեցնելով Պատկերասրահի գործունեությունը ժամանակակից թանգարանի չափանիշների պահանջներին, մենք շարունակում ենք դեռևս 100 տարի առաջ սկսած ազգանվեր գործն ու հոգևոր-մշակութային ժառանգության փոխանցումը հետագա սերունդներին: Ծրագրերի մեծ մասն արդեն մշակման և իրագործման փուլում են դեռևս 2020-ից: Հիմնադրման 100-ամյակի շրջանակներում նախատեսում ենք սկսել Ազգային պատկերասրահի տարեգրքի լուսընծայումը (առաջին հատորը նվիրված կլինի թանգարանի, առանձին բաժինների պատմությանը), ընթացքում են 100-ամյակին նվիրված ծավալուն ալբոմի հրատարակչական աշխատանքները: Այս պահին մեր առաջնային նպատակներից է նոր, արդիականացված, լրացված ցուցադրությամբ՝ թանգարանի վերաբացումը, թանգարանի կայքի բովանդակային և վիզուալ հատվածների արդիականացումը, ադապտացումը ժամանակակից պահանջներին, թանգարանի մասնաճյուղերի բովանդակային կոնցեպտների վերամշակումը, ցուցադրությունների փոփոխությունը, մասնաճյուղերի գործառույթների ընդլայունը՝ ըստ մարզային բնութագրիչների:

Չափազանց կարևոր է դասական և արդի արվեստի դիալոգային միջավայրի ձևավորումն ու ժամանակակից արվեստի հավաքածուի սիստեմատիկ համալրումը: Առաջնահերթությունների ցանկում են ֆոնդապահոցային տարածքների արդիականացումն ու թանգարանի ներքին տարածությունների վերապլանավորումը (հանգստյան և ժամանցի, մանկական գոտիներ, թանգարանային գրախանութ-սրճարան ևն): Ծրագրերը շատ են, և միանգամայն իրագործելի:

Panorama.am- Ի՞նչ քայլեր եք անելու հայ մշակույթի հանրահռչակման, արտասահմանում ցուցադրություններ կազմակերպելու ու հենց Ազգային պատկերասրահի հարստությունը ներկայացնելու ուղղությամբ:

Մ.Հակոբյան- Արդեն հստակ քայլեր ենք ձեռնարկել հայաստանյան և արտասահմանյան թանգարանների, այլ պրոֆիլային ինստիտուտների, միջազգային համակողմանի համագործակցությունների ամրապնդման և համատեղ ցուցահանդեսների կազմակերպման, լսարանի ընդլայնման, առավել մեծ թվով տարբեր թիրախային խմբերի ներգրավման, նոր գործընկերային հարաբերությունների ձևավորման ուղղությամբ: Նախատեսում ենք զարգացնել և ամրապնդել համագործակցությունը տուրիստական գործակալությունների հետ: Այսօր թանգարանի հավաքածուի լուսաբանման մեր առաջնային միջոցներից է նաև թվային հարթակում թանգարանային գործունեության զարգացումը, նոր պաշտոնական կայքէջի, վիրտուալ էքսկուրսիաների, թանգարանային նմուշները լուսաբանող կարճ տեսանյութերի շարքի ստեղծումը և այլն:

Վերջին ամիսներին միջազգային համագործակցության շրջանակներում (Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Լոձի Արվեստի թանգարան, Գարաժ ժամանակակից արվեստի թանգարան, Պետական Ռուսական թանգարան, «Սլովո» հրատարակչություն և այլն) տպագրվել և տպագրության են պատրաստվել մի շարք ալբոմներ և կատալոգներ, որտեղ ընդգրկվել են ցուցանմուշներ Ազգային պատկերասրահի հավաքածուից, Ռոբերտ Ֆալկի 2 աշխատանք այս պահին ցուցադրվում  է Տրետյակովյան պատկերասրահում, իսկ 2021-2022 թթ. ՀԱՊ-ի ռուսական արվեստի հավաքածուի մի շարք ցուցանմուշներ կներկայացվեն Ռուսաստանի և Լեհաստանի խոշորագույն թանգարաններում:  

Panorama.am- Ռեստավրացիայի դպրոց բացելու հետ կապված որևէ ծրագիր ունե՞ք՝ հաշվի առնելով, որ Հայաստանում շատ նկարներ, որմնանկարներ,  հուշարձաններ վերանորոգման կարիք ունեն:

Մ.Հակոբյան - Ազգային պատկերասրահում բաժինը ձևավորվել է դեռևս 20-րդ դ. 1-ին կեսին և մինչ օրս հանդիսանում է  Հայաստանում համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ և  բարձրակարգ նկարիչ-վերականգնողներով միակ ռեստավրացիոն արվեստանոցը: Մենք ունենք գեղանկարի, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի պրոֆեսիոնալ և կոմպետենտ վերականգնողներ, մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Մոսկվայի Գրաբարի ինստիտուտում, մասնակցում փորձի փոխանակման ծրագրերին, հայաստանյան և միջազգային   գիտաժողովներին, սեմինարներին: Բացի ՀԱՊ-ի հավաքածուում ընդգրկված նմուշներից մեր մասնագետները զբաղվում են այլ թանգարանների և պատկերասրահների թանգարանային առարկաների վերականգնմամբ, տալիս համապատասխան խորհրդատվություն:

Վերականգնման կենտրոն բացելու գաղափարն ունի տարիների պատմություն, դեռևս  2010-ական թթ. այդ ուղղությամբ հստակ քայլեր են արվել, սակայն, ցավոք, ավարտի չեն հասցվել: Վստահ եմ, որ հեռանկարային մեր ձեռքբերումներից մեկը լինելու  է գաղափարի իրականացումը:  

Panorama.am- Կոնկրետ Ազգային պատկերասրահում քանի՞ ցուցանմուշ վերանորոգման կարիք ունի, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: 

Մ.Հակոբյան -Վերականգնման ենթակա առարկաների թիվն անընդհատ փոփոխվում է, այդպես, յուրաքանչյուր էքսպոզիցիայից առաջ գրեթե բոլոր առարակների հետ տարվում են համապատասխան մաքրման աշխատանքներ, մասնակի վերականգնվում են վերականգնման քիչ կարիք ունեցող առարկաները: Մեր մասնագետներն ամեն տարի ուսումնասիրում են մշտական ցուցադրությունում և ՀԱՊ-ի մասնաճյուղերում ընդգրկված առարկաներն ու կազմում մասնակի և հիմնովին վերականգնման ենթակա ցուցանմուշների ցանկ, առաջնահերթությունը տրվում է վերականգնման առավել մեծ կարիք ունեցող առարկաներին, ինչպես նաև տարբեր նպատակներով (հիմնականում՝ ժամանակավոր ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում) տեղաշարժման ենթակա ցուցանմուշներին:  

Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}