Ո՞նց կարող է Թուրքիան մեզ հետ բարեկամ լինի, շան հետ չի կարելի ընկերություն անել. Սասուն Միքայելյան
«Կոմանդոսն ապրել է այն Հայաստանում, որտեղ մենք միշտ հաղթանակներ ենք տարել։ Դժբախտություն է նաև այն, որ հաղթանակած գեներալը տեսավ այս պարտությունը, վշտով գնաց այս աշխարհից»,- Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) վերջին հրաժեշտի արարողությունից հետո լրագրողներին ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով, բնականաբար, Շուշիի կորուստը ծանր է տարել, քանի որ հենց Կոմանդոսն էր ղեկավարել Շուշիի ազատագրման օպերացիան։
«Բոլորին անհնար էր թվում, որ կարող ենք վերցնել Շուշին, Կոմանդոսը կարողացավ իր գաղափարով ու ռազմական գիտելիքներով հասնել նրան, որ հանգիստ ձևով ազատագրեցինք Շուշին»,- ասաց Ս. Միքայելյանը։
Նա նշեց, որ Կոմանդոսն ամեն ինչ լուռ էր տանում, բայց հասկանալի է, թե ինչ ապրումներ է ունեցել, որ Շուշին Ադրբեջանինն է։
Խոսելով իշխանության կողմից հնչող՝ Թուրքիայի հետ բարեկամանալու վերաբերյալ հայտարարությունների մասին, Սասուն Միքայելյանն ասաց. «Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարող է ինչ-որ տնտեսական կապեր ունենալ, բայց ինչպե՞ս կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի։ Դա անհնարին բան է, պատմականորեն է ապացուցվել՝ ո՞նց կարող է Թուրքիան մեզ հետ բարեկամ լինի։ Մենք պետք է միշտ զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին հրաժեշտը՝ Կոմանդոսին
- Սեյրան Օհանյանը կիսվել է Կոմանդոսի մասին հուշերով
- Հանձնեցիք Շուշին...ո՞նց եք կարողանալու մոտենալ Կոմանդոսին. հարց Ավինյանին
- Կոմանդոսն իր ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում
- Կոմանդոսի քաղաքական կտակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան