Զինվորի տանը բացվեց զինվորների պատրաստած աշխատանքների ցուցահանդես-վաճառքը
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Թիթեռներով կոմպոզիցիաների վաճառքից ստացված ամբողջ հասույթը զինվորները փոխանցելու են Զինվորի տանը։
«Տղաներն իրենց ձեռքով արվեստի գործեր են ստեղծել և ես պատահական չեմ ասում այդ բառը: Նրանք ստեղծել են արվեստի հիանալի գործեր՝ կարողանալով հաղթահարել այն ժամանակավոր տկարությունը, որ բաժին է իրենց հաստել հայրենիքին պարտքը տալուց:
Սա հիշարժան օր է կենտրոնի համար։ Հարցն այն գումարը չէ, թե ինչքան կհավաքվի, քանի որ նրանց ներդրումը, որ անում են, ամենակարևորն է ու անմոռանալի՝ իրենք են ստեղծում իրենց պես հերոսների համար ապաքինվելու հնարավորություն»,- ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նախագծի հեղինակ Հելեն Առաքելյանն ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Մտածում էի՝ ինչ կարող եմ անել տղաների կողքին լինելու համար և ինչը կօգնի նրանց: Ես այս աշխատանքով արդեն 10 տարի է չէի զբաղվում: Հասկացա, որ տղաներին կօգնի այս աշխատանքը, քանի որ ձեռքի աշխատանքը հանգստացնում է նյարդային համակարգը, նաև գեղեցիկը, ստեղծագործելու ընթացքը զբաղեցնում է մարդու միտքը: Իրենց շատ ուրախացնում է ստեղծագործական աշխատանքը, գեղեցիկը: Ես չսխալվեցի»
Այսօր Հելեն Առաքելյանը ներկա չէր ցուցահանդեսին՝ առողջական խնդիրների պատառով։ Նախագծի մասնակից տղաները շնորհակալություն հայտնեցին Հելենին, ով թողել է իր ընտանիքն ու եկել այստեղ՝ իրենց սովորցնելու իր արվեստը, որի շնորհից կարողանում են փոքր ինչ ցրվել պատերազմի մասին դաժան հիշողություններից։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում