AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Բրիտանիայում յոթ մարդ է մահացել
Անգլո-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստվելուց հետո Մեծ Բրիտանիայում յոթ մարդ է մահացել թրոմբոզի պատճառով: Այս մասին գրել է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով MHRA բրիտանական բժշկական կարգավորող մարմնի տվյալները:
«Պատվաստվելուց հետո թրոմբ ձեռք բերած 30 քաղաքացիներից, ցավոք, յոթը մահացել է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կարգավորողը նշել է, որ BioNTech / Pfizer պատվաստանյութ ստացողների մոտ նման դեպքեր չեն գրանցվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիտանիայում AstraZeneca պատվաստանյութի օգտագործումից հետո հայտնաբերվել է թրոմբոզի 30 դեպք:
Դրանից առաջ գերմանական Պաուլ Էրլիչի ինստիտուտը AstraZeneca-ով պատտաստվելու հետևանքով առաջացած թրոմբոզի 31 դեպք էր հայտնաբերել։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստումից հետո երկու մարդ է մահացել
- Իրենք Sputnik V-ով են պատվաստվում, իսկ մարդկանց վրա AstraZeneca են փորձարկելու. Նունե Ներսիսյան. «Փաստինֆո»
- Նիդեռլանդներում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կին է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան