Դուք անգամ վշտի պահին հարգանքով լռել չգիտեք, ձեզ շլացրել է թուրքի փողը. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Դեռ մեկ տարի էլ չկա, որ թուրքը կոտորել է մի ամբողջ սերունդ, մի ամբողջ առողջ սերունդ, որը պետք է սերունդ տար։ Սա ցեղասպանության նոր տեսակ է։ Դեռ մեր նահատակների աճյունները հողին չենք կարողանում հանձնել, դեռ փնտրում ու գտնում ենք, բայց արդեն թուրքի հետ չթշնամությունից են խոսում։ Մեզ հարկավոր չէ ձեր նման իշխանություն, կորեք գրողի ծոցը վերջ ի վերջո․․․
Դուք անգամ վշտի պահին հարգանքով լռել չգիտեք, ձեզ շլացրել է թուրքի փողը․․․»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները տարբեր շրջանակներում հայտարարում են, որ պետք է վերանայել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը։
Օրինակ, Նիկոլ Փաշինյանն մարզային այցերից մեկի ժամանակ նշել էր. «Ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան էլ մեզ են համարում թշնամի»։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս նման հայտարարություն էր արել՝ ասելով, որ Թուրքիայի նկատմամբ վերաբերմումքը պետք է վերանայվի։
Իսկ ահա երեկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր հարցազրույցի ժամանակ ասել է. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Դեռ թուրքական սպեցնազի դանակների վրա չի սառչել հայի արյունը, ու դեռ պետք է ապացուցենք, որ Թուրքիան թշնամի՞ է. Միրաքյան
- Պարզ չեղավ՝ ԱԽ քարտուղարը ժխտում է Թուրքիայի հետ բարեկամությունը, թե՞ Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին