03.04.2021. Կորոնավիրուսի 1192 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4976 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Առողջացել է 856 մարդ։ Մեկ օրում մահացել է 37 մարդ։ Նրանցից 14-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196044 դեպք, որոնցից 175401-ն` առողջացած, 3575-ը` մահվան ելքով: Մահվան ևս 918 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4493 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16150 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 869652 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան