«Հրապարակ». Մահակ՝ ընդդիմության գլխին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է կասեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք կքարոզեն ՀՀ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի խախտում։ Ըստ հիմնավորման՝ այդ նորմերի փաստացի վերացմանն ուղղված հրապարակային կոչը՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված, կասեցման հիմք կարող է լինել։
Առաջարկվում է փոփոխություն կատարել նաև Քրեական օրենսգրքում, որով առաջարկում է մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության, «ինչպես նաև հնարավորություն կտա հիմքեր ստեղծել այն կուսակցությունների գործունեության կասեցման համար, որոնք զբաղվում են սահմանադրական կարգի տապալման կամ դրա որևէ տարրի չեղարկման քարոզչությամբ»։
Ըստ հեղինակի՝ ԱԱԾ-ն նշված դրույթների խախտմանն ուղղված քարոզչության հայտնաբերման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ին և ՀՀ կառավարությանը, և այդ հիմքով կուսակցության գործունեությունը կասեցվում է մինչև ԱԺ հաջորդ ընտրությունների նշանակմանը հաջորդող օրը։ Նախագիծը, որը մահակ է Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի գլխին, ընդգրկված է առաջիկա քառօրյա նիստի օրակարգում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: