Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին կոչ է արել զերծ մնալ միջուկային գործարքի հետագա խախտումներից
Ֆրանսիան ողջունում է բանակցությունների վերսկսումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ, սակայն Թեհրանին կոչ է անում զերծ մնալ գործարքի հետագա խախտումներից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը շաբաթ առավոտյան իրանցի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես ողջունում եմ Վիեննայում միջուկային դոսյեի շուրջ քննարկումների վերսկսումը և կոչ եմ ան Իրանին կառուցողական մոտեցում ցուցաբերել առաջիկա քննարկումներում, որոնք որոշելու են առաջիկա շաբաթների ընթացքում գործողությունների ծրագիրը»,- ասել է լե Դրիանը:
Նշվում է, որ նրա հայտարարության տեքստը հրապարակել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի, Փարիզի, Բեռլինի և Լոնդոնի կողմից ներկայացված «եվրոպական եռյակը» կառուցողական դեր է խաղացել այս բանակցությունների վերսկսման գործում, և համաձայնագրի բոլոր կողմերը, ներառյալ ԱՄՆ-ը, ցանկություն են հայտնում վերադառնալ JCPOA- ի պայմաններին համապատասխանությանը: Ֆրանսիան, շեշտել է լե Դրիանը, գործելու է «պրագմատիկ և պահանջկոտ» եղանակով:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը պատրաստ է միակողմանիորեն կանխել Իրանի կողմից միջուկային ծրագրի իրականացումը
- Ինչպես պետք է ԱՄՆ-ն ստիպի Իրանին՝ կատարել միջուկային գործարքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան