ԱԻՆ-ը կդիմի հանրապետության դատախազին՝ պետության հսկողության ներքո վերցնելու ապաստարանները
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր կայացած խորհրդակցությանն առանձնացրել է առաջիկայում լուծում պահանջող խնդիրները՝ այդ թվում ապաստարանների կարգավիճակի հստակեցման վերաբերյալ:
ԱԻ նապարարության փոխանցմամբ, հանրապետության դատախազին է ներկայացվելու այն ապաստարանների ցանկը, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն և օրինական կարգով կվերցվեն պետության հսկողության ներքո:
Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններին:
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացված փոփոխություն կրող ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, պաշտոնների անձնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանն ապաստարանների մասին հիշեց պատերազմից երեք ամիս անց միայն
- Մենք պարտվել էինք այն ժամանակ, երբ ապաստարանները դարձրել էինք ուտելու և փող աշխատելու վայրեր. ավագանու անդամ
- Կնորոգվեն սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան