ԱՄԷ-ում դատարանի առաջ են կանգնել 10 աղջիկներ, որոնք մերկ պարել են հյուրանոցի պատշգամբում
Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան տասը աղջիկների, որոնք մերկ պարել և լուսանկարվել են տեսախցիկի առջև՝ «Dubai Marina» հյուրանոցի պատշգամբում։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Այս անընդունելի պահվածքը չի արտացոլում արաբական երկրի արժեքներն ու էթիկան»,- ասվում է Դուբայի ոստիկանության հայտարարության մեջ։
Ձերբակալությունն իրականացվել է այն բանից հետո, երբ տեղի բնակիչները սոցիալական ցանցերում իրենց վրդովմունքն են արտահայտել «հասարակական անկարգությունների» վերաբերյալ:
ԱՄԷ-ում օրենսդրությունը հիմնված է քաղաքացիական իրավունքի և շարիաթի օրենքների համակարգի վրա, որոնք հավասարապես տարածվում են մուսուլմանների և ոչ մուսուլմանների վրա:
Համաձայն տեղական օրենքների՝ նման ֆոտոշարքի համար աղջիկներին սպառնում է մինչև վեց ամսվա ազատազրկում և տուգանք՝ մինչև հազար ֆունտ ստեռլինգ, ինչը կազմում է մոտ 724 հազար 500 ՀՀ դրամ, կամ մոտ 1400 դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են