Չեմ կարծում, որ Արամ Առաջինի դիրքորոշման փոփոխություն է եղել. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեր բարձրաստիճան եկեղեցականներն իրենց դիրքորոշումն արտահայտել են, քանիցս նաև այդ դիրքորոշումը հաստատել են»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ կբացատրեք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի Սուրբ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին, հաշվի առնելով, որ Արամ Առաջինը ևս պահանջում էր նրա հրաժարականը։
Սրբազանը կարծում է՝ Արամ Առաջինի կողմից արված վերջին շնորհավորական ուղերձի վերաբերյալ ճիշտ կլինի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից պատասխաններ ստանալ։
«Չեմ կարծում, որ դիրքորոշման փոփոխություն է եղել, բայց ձեր հարցադրման մեջ արդեն նշեցիք, որ ինքը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը և շնորհավորանք էր ուղղել։ Կարծում եմ՝ բացատրություններ կգտնեն տալու»,- ասաց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների փոփոխման մասին հայտարարություններին, նա ասաց. «Այս իրավիճակում հասկանալի է, որ այն հարաբերությունը, որը ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, չի կարելի բարեկամական կոչել։ Մի քանի ամիս է, որ պատերազմն ավարտվել է, պատերազմի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր, ունենք կորցրած տարածքներ և էմոցիոնալ ֆոնն այսօր շատ բարձր է, և այդ ֆոնի վրա այդպիսի հայտարարություններ անելը չեմ կարծում, որ օբյեկտիվ է և առարկայական»։
Տեր Արշակի խոսքով, քրիստոնեական ընդհանուր բարոյագիտության մեջ հաճախ թշնամու և բարեկամի կերպարը որոշակի ներկայացման ընթացքում աղճատումների է ենթարկվում, երբ խոսում են թշնամու կերպարի մասին, թշնամուն սիրելու անհրաժեշտության մասին, դա չի նշանակում, որ խոսում են մեր արժեքների, մեր Աստծո նկատմամբ պաշտանմունքն այդ թշնամու հակումներին, ամբիցիաներին ստորադասելու մասին. «Ամենադասական օրինակը, որը մեր քրիստոնեական եկեղեցու հայրերից մեկը բերել է, ասում է՝ սատանան մեր թշնամին է, արդյոք դա նշանակում է, որ մենք սատանայի նկատմամբ սեր պետք է ունենանք։ Ունեն սիրո բովանդակությունը բացահայտելու խնդիր և թշնամուն սիրել չի նշանակում համակերպվելը իր պահանջներին, այլ՝ ջանք թափել թշնամու մոտ քրիստոնեական զգացումներ հզորացնելու ուղղությամբ։
Սիրել՝ չի նշանակում հպատակվել, ստրկանալ։ Քրիսոտենական հնազանդությունը կամավոր է, պարտադրված հնազանդությունը հպատակություն է, որը խորթ է քրիստոնյայի ոգուն»։
Լրագրողի դիտարկմանը, որ Աստվածաշունչն ասում է՝ «ապտակում են մի այտիդ, մյուս այտդ էլ դեմ տուր», չի նշանակում, որ պետք է սրախողխող լինել թշնամուն, Սրբազանն ասաց. «Այստեղ պետք է նշել նաև հասցեատրիոջը։ Այս զգացումը պետք է ունենա ոչ միայն ապտակողն ընդունողը, այլև՝ ապտակողը, պետք է միշտ մտածել, որ դու ոչ թե գտնվում ես այն դիրքում, որն ապտակ է ընդունում, այլև՝ այն դիրքում, որ ապտակում է։Չի կարելի ապտակել, չէ՞։ Միայն չպետք է միակողմանի ապտակ ընդունողին և հետո մտածել, թե երկրորդ ապտակն ինչպես պետք է ընդունես»։
Հարակից հրապարակումներ`
- Թո՞ւրքն է Արամ Ա ին ստիպել նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի. Գեղամ Նազարյան
- Արամ Առաջին. Դժվար ժամանակներում ենք ապրում
- Մեր ժողովրդի զավակները պետք է նույն և մեկ հրապարակում հավաքվեն. Արամ Առաջին
- Արամ Առաջին. Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը
- Արամ Առաջին. Եկեղեցին նաև հասարակությանը հուզող հիմնահարցերի նկատմամբ ասելիք ու անելիք ունի
- Արամ Առաջինը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ
- Արամ Առաջին. Պետք է մերժել օրհասական պայմաններով, անորոշ կետերով լեցուն փաստաթուղթը
- Արամ Առաջին. Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է
- Արամ Առաջին. Վայ մեզ, երբ պատմական իրողությունները փոշիների տակ պահենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան